Արտակարգ դեպք՝ Արմավիրում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06:30-ից 07:00-ն ընկած ժամանակահատվածում Բաղրամյան խոշորացված համայնքի Արգինա բնակավայրի բնակիչ 57-ամյա Հարություն Ասատրյանը իր և գյուղի մի քանի բնակիչներին պատկանող գառները հերթական անգամ արոտավայր տանելու ժամանակ ականատես է եղել սարսափ ֆիլմ հիշեցնող տեսարանի։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ գայլերի ոհմակը հոշոտել է նրան և գյուղացիներին պատկանող մոտ 28 գլուխ ոչխարների, այդ թվում՝ մայրացու։
Տեղում պարզվել է, որ 15 գլուխ ոչխարներ կորած են, 28 գլուխ վիրավոր ոչխարների էլ իր համագյուղացիների հետ հայտնաբերել են տանից մոտ 3-4 կիլոմետր հեռավորության վրա՝ տարբեր հատվածներում։
Ընդհանուր նա իր խնամքի տակ ուներ 208 գլուխ ոչխար, որոնց մի մասը գնել էր պարտքով։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիները ասում էին.
«Նախկինում էլ են նման դեպքեր տեղի ունեցել մեր գյուղում, գելը կամ գելերը մեկ, երկու, մաքսիմում երեք գառների էին հոշոտել։ Բայց այս դեպքը ամենախոշորն է գյուղի պատմության մեջ։ Ընտանիքը, ով կրել է էս վնասը, հալալ քրտինքով հաց վաստակողներ են, առավոտից իրիկուն հողի հետ կռիվ են տալիս, պարտքով վերցրած ոչխարներն են արածեցնում, ու մեծ մասը մայրացուներ են, պետք է ծնեին։ Հիմա ուզում ենք հավատալ, որ Նիկոլ Փաշինյանն ու մեր մարզպետը էս բազմազավակ ընտանիքի միայնակ չեն թողնի այս ծանր կացության մեջ»։
Հետևեք մեզ՝ այստեղ



