«Հանդիպել է սիրտս, հանդիպել է, նա իր կեսին գտել է...». Լիլուն իր ամուսնության մասին. լուսանկար
LIFE
Ինչպես արդեն գիտենք վերջերս իր կյանքի կեսին գտավ նաև երգչուհի Լիլուն: Երջանկություն ենք ցանկանում երգչուհուն իր նորաստեղծ ընտանիքում:
Հիշեցնենք, որ երգչուհին իր ֆեյսբուքյան էջում կիսվել էր իր ուրախության ու իր կյանքում սպսաված փոփոխության վերաբերյալ: Ստորև Ձեզ ենք ներկայացնում նրա երջանկության ակնթարթները, ավելի պատկերավոր դարձրած, Լիլուի հուզիչ գրառումը:
«Իմ հավատարիմ երկրպագուներ, իմ աշխատանքը սիրող ու գնահատող մարդիկ... գիտեք՝ինչքան կարևոր է ինձ համար Ձեր սերն ու գնահատականը առանց որի ես պարզապես չէի լինի։ Բայց որքան էլ մենք նվիրվենք մեր աշխատանքին՝ գալիս է ի վերջո այն պահը, երբ ընտանիք կազմելը դառնում է առաջնային կարևորություն։ Ես երջանիկ եմ, ու վերջապես կարող եմ ասել՝ «Հանդիպել է սիրտս, հանդիպել է, նա իր կեսին գտել է...»։ Բոլոր միայնակ սրտերին մաղթում եմ զգալ ամուսնական երջանկությունը։ Սիրեք և երջանիկ եղեք»։
Պատրաստեց Past.am-ը:




















































