ՀԷՑ–ը զրկվեց լիցենզիայից, որ դառնա ՔՊ ֆինանսավորող ևս մի ընկերություն՝ ընտրությունների համար. Նարեկ Կարապետյան
BLOGԷլեկտրիկ Երևանի օրերն էին: Մարդիկ դուրս էին եկել փողոց՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման:
Ինչպես ամեն ամառ Սամվել Կարապետյանը Հայաստան էր ժամանել: Կարծես ավանդույթ էր դարձել և ամեն անգամ երկրի համար մի կարևոր հարց քննարկվում էր նրա հետ:
Օրինակ՝ մի տարի նա սուբսիդավորեց Հայաստանի բոլոր քաղաքացիների գազի վճարը ,որի մասին կպատմեմ հետագայում և որի մասին գրեթե ոչ ոք չգիտի:
Այդ տարի երկրի ղեկավարը մի խնդրանքով էր դիմել նրան ՝գնել Հայաստանի էլեկտրական ցանցերը ,որպեսզի այսպես կոչված blackout -ը կանխվի և համակարգը պարտքերի պատճառով չկանգնի:
Հիշում եմ մեր տանը հորս և հորեղբորս խոսակցությունը : Հայրս դեմ էր՝ բոլորիս առաջարկում էր չանել , քանի որ ժողովրդի համար այդպիսի նուրբ ոլորտ ,ինչպիսին լույսն է չի կարող խոցելի չլինել և մարդիկ դժգոհ լինելով այդ կառույցից , որը չէր կարող անթերի լինել ,իրենց դժգոհությունը կարող էին փոխանցել ընտանիքի անվանը, իսկ կործանվող ընկերությունը բեռ կլիներ մեզ համար:
Հիշում եմ հորեղբորս խոսքերը ՝եթե անգամ չստացվի ընկերության վիճակը լավացնել, տարին 15 մլն $ կհատկացնենք և կհամարենք դա բարեգործություն Հայաստանի համար:
Երկար բանավեճից հետո որոշվեց գնել : Տարիների աշխատանքի արդյունքում մի օր երբեմնի համարյա սնանկ ընկերությունը դասվեց Moody’s ի վարկանիշով Հայաստանի պետական վարկանիշից բարձր վարկանիշ ունեցող ընկերությունների շարքը: Իհարկե աշխատանքը անթերի չէր և չէր կարող լինել, դա կոմունալ ոլորտ է որը միշտ խոցելի կլինի: Բայց սնանկ ընկերությունից այսպիսի ցատկը մի անուն ունի՝ լավ տնտեսական կառավարում, հանգիստ ,անաղմուկ , անշոու:
Անցել է 10 տարի և հայրենի կառավարությունը «շնորհակալ» եղավ Սամվել Կարապետյանին:
Ընկերությունը զրկվեց լիցենզիայից, որպեսզի Քաջարանի Պղնձամոլիբդենայինի պես դառնա ՔՊ ֆինանսավորող ևս մի ընկերություն՝ ընտրությունների համար և իշխանությունը պահելու համար:
Եվ երբ ասում ենք Փաշինյանը մտածում է միայն իր իշխանության մասին , իսկ Սամվելը՝ նաև քո մասին, ճիշտ ենք ասում:
1
Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of Understanding
2
Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, ...
3
“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ progr...
4
Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad Announced
5
Solar Power is Generated in Kechut Community Through the Efforts of
Ucom and SunChild



