Լոզանի թանգարանից գողացել են հին ոսկե մետաղադրամների հավաքածու
CULTUREՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շվեյցարիայի իշխանությունները որոնում են երկու հանցագործների, որոնք հարձակվել են Լոզանի Հռոմեական հնագիտական թանգարանի անվտանգության աշխատակցի վրա, կոտրել ցուցափեղկը և գողացել ցուցադրված տասնյակ ոսկե մետաղադրամներ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։
Լոզանի ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալները գնել են տոմսեր և սպասել մյուս հաճախորդների հեռանալուն, թանգարանի փակվելուց կարճ ժամանակ առաջ հարձակվել են անվտանգության աշխատակցի վրա և կոտրել ցուցափեղկը։
Գողացված մետաղադրամների դրամական արժեքը անմիջապես չի հրապարակվել, սակայն ոստիկանությունը հայտարարել է, որ դրանք հնագիտական արժեք ունեն։
Գողությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ոսկու գները կտրուկ աճում են համաշխարհային շուկաներում, իսկ ավելի վաղ Փարիզի Լուվրում թանկարժեք քարերի աղմկոտ գողությունը ցույց տվեց թանգարանային անվտանգության խոցելիությունն ու թերությունները։
Հետևեք մեզ՝ այստեղ



