Մենք ունենք այդ տեքստը․ այն կարող է հիմք դառնալ խաղաղ կարգավորման համար․ Պուտինը՝ Թրամփի խաղաղության ծրագրի մասին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մենք ունենք այդ տեքստը, մենք այն ստացել ենք։ Այն կարող է հիմք դառնալ խաղաղ կարգավորման համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Թրամփի խաղաղության ծրագրի մասին։
«Այս տեքստը մանրամասն չի քննարկվել։ Պատճառը, կարծում եմ, պարզ է. ԱՄՆ վարչակազմը մինչ օրս չի կարողացել ապահովել ուկրաինական կողմի համաձայնությունը։ Ուկրաինան դեմ է դրան»,-ասել է նա։
ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայի խաղաղության ծրագիրը ԱՄՆ-ն հրապարակայնորեն չի քննարկել, միայն ընդհանուր առմամբ է ներկայացրել։
«Սա Ալյասկայում հանդիպումից առաջ էր։ Այդ ժամանակ Ռուսաստանը հաստատեց, որ չնայած դժվարություններին, համաձայն է ԱՄՆ կարգավորման առաջարկների հետ։ ԱՄՆ-ն խնդրեց ՌԴ-ին ընդունել որոշակի փոխզիջումներ։ Ռուսաստանը համաձայնվեց ճկունություն ցուցաբերել ուկրաինական կարգավորման իր մոտեցման մեջ։ Ալյասկայի բանակցություններից հետո ԱՄՆ-ն դադարեցրեց իր քայլերը` Ուկրաինայի մերժման պատճառով։ ԱՄՆ-ն մինչ օրս չի կարողանում ստանալ ուկրաինական կողմի համաձայնությունը և այդ պատճառով չի քննարկում իր ծրագիրը Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների և Ուկրաինայում առկա խնդիրների խաղաղ կարգավորման»,-ասել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ



