Yerevan, 16.March.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Շրջանառության մեջ է դրվել հայկական դրամը. «Փաստ»

LIFE

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Լիբանան, Սուրինամ՝ Անկախության օր, Ալբանիա և ալբանացիների սփյուռք՝ Ալբանական այբուբենի օր, Հայաստան՝ Բանկային աշխատողների օր:

ՀԱՅ–ՀԱՅԱՍՏԱՆ

1861– ծնվել է նշանավոր ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտի գլխավոր հրամանատար, ազգային հերոս Դանիել Բեկ–Փիրումյանը։

1873 – ծնվել է նշանավոր պատմաբան, բանասեր, աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հակոբ Մանանդյանը։

1897 – ծնվել է հայ խորհրդային դերասանուհի Աստղիկ Երամյանը:

1901– վախճանվել է բանասեր և պատմաբան Ղևոնդ Ալիշանը:

1902 – ծնվել է հայազգի խորհրդային ջերմատեխնիկ Հայկ Աբաղյանցը:

1903 – ծնվել է փիլիսոփա Հենրի Գաբրիել յանը:

1909 – ծնվել է հայ խորհրդային էներգետիկ Դավիթ Խզմալ յանը:

1920 –հայերը Ղարալագյազի էքսպեդիցիոն կորպուսի օգնությամբ ջախջախել են խորհրդային զորքերին, որոնք ստիպված են եղել Աբդալարից նահանջել դեպի Ղարաբաղ: Գրավվել են Գերյուսի, Տաթև, Դարաբաս և Անգելաուտ բնակավայրերը:

1927 – ծնվել է նկարիչ Նորայր Աղաջանյանը:

1929 – ծնվել է գրականագետ Սևակ Արզումանյանը:

1930 – ծնվել է դերասան Կիմ Երիցյանը:

1942– ծնվել է Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանը։

1945 – ծնվել է կոմպոզիտոր Ռուբեն Սարգսյանը:

1948 – ծնվել է նկարիչ Վիկտոր Հովհաննիսյանը:

1988 – ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունել է 1915 թ. Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրենք, որով ապրիլի 24–ը հայտարարվել է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր և համարվել ոչ աշխատանքային:

1988 – կապված շարունակվող բազմահազարանոց ցույցերի և ԼՂՀ–ում իրավիճակի սրման հետ՝ Երևանում գիշերը Մոսկվայի կողմից մտցվել է արտակարգ դրություն, իսկ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի բոլոր որոշումները հայտարարվել են ոչ օրինական:

1993 – Հայաստանում ԽՍՀՄ ռուբլու փոխարեն շրջանառության մեջ է դրվել հայկական դրամը։

1997 – վախճանվել է բանաստեղծ, արձակագիր Հրաչյա Հովհաննիսյանը:

2004 – Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հատուկ նիստում կոմիտեի նոր նախագահ է ընտրվել Գագիկ Ծառուկյանը:

2005 – Ծիծեռնակաբերդի Եղեռնի զոհերի հուշահամալիր է այցելել Իսրայելի գլխավոր րաբբի Յոնա Մեցգերը:

2007– «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոբել յանական` 10–րդ հեռուստամարաթոնի ընթացքում ստացվել է 15 մլն 280 հազար դոլար նվիրատվություն ու նվիրատվության խոստում:

2014 – հատուկ նշանակության գործողության կատարման շնորհիվ տարհանվել են ադրբեջանցիների կողմից խոցված Մի–24 ուղղաթիռի անձնակազմի անդամների դիերը: ՊԲ–ն կորուստներ չի կրել, շարքից հանվել է հակառակորդի երկու զինծառայող։ 2015 – «Հեռախոսամարաթոն 2015»–ին ստացվել է 1,3 մլն եվրո նվիրատվությունների խոստում: Նախորդ տարիների նվիրատուներին միացել է շուրջ հազար նոր նվիրատու:

ԱՇԽԱՐՀ

1497 – պորտուգալացի նավագնաց Վասկո դա Գամման շրջանցել է Բարեհուսո հրվանդանը:

1604 – Իսպանիայի 26–ամյա թագավոր Ֆիլիպ 3–րդը, որի ժամանակ էթիկետը հասցվել էր բարձրագույն աստիճանի, բուխարու մոտ քնելով՝ այրվել է, քանի որ չի գտնվել այն անձը, որին իրավունք էր վերապահված տեղաշարժել թագավորի թիկնաթոռը:

1906 – Ռուսաստանում սկսվել է Ստոլիպինի ագրարային բարեփոխումը:

1913 – ծնվել է անգլիացի կոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար Բենջամին Բրիթենը:

1927 – Պարսկաստանը հայտարարել է Պարսից ծոցում գտնվող Բահրեյն կղզու նկատմամբ իր իրավունքների մասին:

1928 – Փարիզում առաջին անգամ ներկայացվել է Մորիս Ռավելի «Բոլերո» բալետը:

1941 – Երկրորդ համաշխարային պատերազմի ժամանակ բլոկադայի մեջ գտնվող Լենինգրադին օգնելու համար Լադոգա լճի սառույցների վրայով գցված Կյանքի ճանապարհով սկսել են երթևեկել ավտոմեքենաներ:

1946 – Անգլիայում վաճառքում հայտնվել են գնդիկավոր գրիչներ:

1960 – ԽՍՀՄ–ի Զապորոժիեի «Կոմունար» ավտոգործարանն սկսել է արտադրել փոքրալիտրաժ «Զապորոժեց» մարդատար ավտոմեքենաներ:

1963 – Դալաս քաղաքում դիպուկահարի կրակոցով սպանվել է ԱՄՆ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդին։

1977 – սկսվել են «Կոնկորդ» ինքնաթիռների թռիչքները Լոնդոնից և Փարիզից դեպի Նյու Յորք:

1986 – Մայք Թայսոնը 20 տարեկանում դարձել է բռնցքամարտի ծանր քաշային կարգում ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնը։

1995– տեղի է ունեցել «Խաղալիքների պատմություն» մուլտֆիլմի պրեմիերան, որը ամբողջովին համակարգչով պատրաստված առաջին անիմացիոն լիամետրաժ 3D մուլտֆիլմն է։

2004 – Ուկրաինայում սկսվել է «Նարնջագույն հեղափոխությունը»:

2005 – Գերմանիայի պատմության մեջ առաջին անգամ կանցլեր է դարձել կին՝ Անգելա Մերկելը։

2020 – ԱՄՆ–ը դուրս է եկել Բաց երկնքի մասին պայմանագրից, ըստ որի, թույլատրվում էր չզինված հետախուզական թռչող սարքերի թռիչքները այն ստորագրած երկրների օդային տարածքով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGO