Խեղճությունը մեր թշնամին է․ մենք հզոր ժողովուրդ ենք․ Իվետա Տոնոյան
BLOGԻվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սիրելի՛ ընկերներ,
Չխախտելով արդեն ձևավորված ավանդույթը՝ շաբաթը եզրափակում եմ կարճ ամփոփելով մեր թիմի աշխատանքն ու ընթացիկ նախաձեռնությունները։
1․ Խեղճությունը մեզ սազական չէ
Օրեր առաջ Հատիսի բարձրունքում բլոգերների հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը խոսել էր այն մասին, որ մենք խեղճ ազգ չենք։ Մենք մեծ պատմություն, բացառիկ մշակույթ, ստեղծարար միտք և հզոր ներուժ ունեցող ժողովուրդ ենք։ Վերջին շրջանում, բոլորիս հայտնի ծանր կորուստների հետևանքով, մեր ազգը ցավոք հայտնվել է «խեղճացած» հոգեբանական վիճակում, ինչը բնավ մեզ բնորոշ չէ։
Այսօր հրամայական է միավորվել, համատեղ ուժերով հաղթահարել ստեղծված իրավիճակը, ուղղել մեջքն ու առաջ շարժվել՝ դեպի անվտանգ ու արժանապատիվ ապագա։ Սա իրոք կարող է դառնալ աշխարհասփյուռ հայերին միավորող նոր գաղափար։
Վստահ եմ, որ Հիսուս Քրիստոսի արձան-համալիրի կառուցումը կարող է դառնալ այն մեծ համախմբման հարթակը, որը կձգի հազարավոր հայերի ամբողջ աշխարհից։ Խնդրում եմ բոլորին՝ տարածե՛ք այս միտքը, տվե՛ք մարդկանց ուժ, հավատ ու վստահություն։ Մենք հա՛յ ենք։ Խեղճությունը մեր թշնամի՛ն է։
2․ «Առաջարկ Հայաստանին» մրցույթ
Ուսանողության միջազգային տոնին ընդառաջ՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հայտարարված մրցույթի հայտերն արդեն ակտիվ ուսումնասիրման փուլում են։ Պրոֆեսիոնալ ու անաչառ մասնագետներից բաղկացած հանձնախումբը մանրակրկիտ ուսումնասիրում է ստացված բոլոր նախագծերը։
Ուրախությամբ ուզում եմ ընդգծել, որ հարյուրավոր երիտասարդներ՝ Հայաստանից, Սփյուռքից և արտերկրի հեղինակավոր բուհերից, ներկայացրել են հավակնոտ, տարբերվող, ստեղծարար և հեռանկարային գաղափարներ։ Կան այնպիսի աշխատանքներ, որոնց ծանոթանալով իրոք զարմանում ես, որ նման երիտասարդ տարիքում հնարավոր է նման լուրջ բովանդակությամբ աշխատանքներ ներկայացնել։
Ինչպես խոստացել է Գագիկ Ծառուկյանը՝ բոլոր երիտասարդները գնահատվելու են հավուր պատշաճի, օբյեկտիվ և արդար սկզբունքներով։
Արդեն դեկտեմբերին կկայանա հանդիսավոր մրցանակաբաշխություն, որի ընթացքում լավագույն առաջարկների հեղինակները կստանան դրամական պարգևներ ու հնարավորություն՝ իրենց գաղափարները կյանքի կոչելու հանուն Հայաստանի զարգացման։
1
Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank
2
With IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6
3
Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026
4
Unisport Crowned Armenian Futsal Premier League Champion
5
Idram Becomes a Partner of “Little Mher”



