Լոռիում Ռ.Մ.-ն դանակով մի քանի անգամ հարվածել էր Տ.Դ.-ի կրծքավանդակին ու սպանել․ նոր մանրամասներ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 4-ին մի խումբ անձինք իրենցից մեկի հասցեին հնչած հայհոյանքների համար պարզաբանումներ կատարելու նպատակով Տաշիր քաղաքում հանդիպել են մյուս կողմի հետ:
Հանդիպման ընթացքում Ռ.Մ.-ն Տ.Դ.-ին առաջարկել է առանձնանալ և զրուցել, որից հետո Ռ.Մ.-ն իր հետ նախապես վերցրած դանակով մի քանի անգամ հարվածել է Տ.Դ.-ի կրծքավանդակին՝ սպանելով նրան և դիմել է փախուստի:
Բացի այդ, 2025 թվականի հուլիսին հեռախոսազանգի ժամանակ վիճաբանություն է առաջացել Վ.Հ.-ի և Ռ.Մ.-ի միջև, որից հետո տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ռ.Մ.-ն ձեռքով հարվածել է Վ.Հ.-ի դեմքին, դանակով հարվածել նրան և դիմել փախուստի:
Ռ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ներգործությունը):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
ՀՀ ՔԿ
Հետևեք մեզ՝ այստեղ



