Ողջ ճշմարտությունը դիմակների վնասակար հատկությունների մասին. Գեորգի Ավետիսյանի սյունյակը
GEOGRI AVETISYAN'S BLOGՀարգելի ընթերցող: Այսօրվանից սկսում ենք Գեորգի Ավետիսյանի սյունակը, որը նվիրված է մեկ առողջություն գաղափարին: Սյունակի միջոցով կփորձենք ներկայացնել, օրվա խնդիրները, փարատել մարդկանց վախը այս կամ այն հիվանդության կամ վտանգի վերաբերյալ և կխոսենք սնունդի ճիշտ ընտրության մասին: Մենք միշտ վախենում ենք նրանից, ինչից տեղյակ չենք:
Ի՞նչ անենք
Առաջինը, ինչի մասին կուզեմ խոսել, դրանք բժշկական դիմակներն են:
Հիասթափեցնեմ իմ դիմակով ման եկող ընթերցողներին: Իրականում այն դիմակները, որ սովորաբար նկատում ենք փողոցում քայլող մարդկանց դեմքերին, չեն կարող պաշտպանել H1N1 վիրուսի՝ մարդու օրգանիզմ թափանցելուց, այն պարզ պատճառով, որ H1N1 վիրուսի չափսերը տատանվում են 80-120 նմ, իսկ այդ դիմակի վրա առկա անցքերը մի քանի անգամ ավելի մեծ են, քան վիրուսի չափսերը:
Ասեմ ավելին, նման դիմակները խորհուրդ է տրվում օգտագործել ոչ ավելի, քան մեկ անգամ, քանի որ օրվա ընթացքում դիմակի մակերեսին հավաքվում են միլիոնավոր մանրէներ: Պատկերացրեք, ինչ մեծ կոնցենտրացիայի վարակ կա դիմակի արտաքին մակերեսին:
Այդ դիմակները հանում եք, դնում եք գրպանը, ձեռքով հպվում եք արտաքին մակերեսին, որից հետո կարող եք արդեն սեփական ձեռքով վարակել ինքներդ ձեզ այլ ախտածին մանրէներով: Այսինքն, եթե նույնիսկ որոշել եք կրել, փոխեք այն ամեն օր, հանելուց բռնեք միայն թելերից և դրեք, ասենք, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հետո գրպանը, կամ պայուսյակը, իսկ, իհարկե, նախընտրելի է ամեն հանելուց հետո այն փոխել: Խորհուրդ է տրվում օգտագործել N95 դիմակները:
Առողջ եղեք և մի վախեցեք:
1
Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US
4
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
5
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...



