Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը վատ է․ դատարանը հրաժարվեց փոխել նրա խափանման միջոցը
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանին կալանքից ազատ արձակելու հատուկ բողոքը, այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
«Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը մտահոգիչ է, ոչ թե ուղղակի մտահոգիչ, այլ ծայրահեղ մտահոգիչ»,- նշեց Փոստանջյանը։
Պաշտպանը նշեց, որ շարունակելու են բողոքարկել, այլ ատյանների են դիմելու, որ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվի։
«Երեկ եմ հանդիպել Վարդան Ղուկասյանին, երեկ կրկին իր գլյուկոզայի քանակը բարձրացել էր մինչև 20, իսկ իջեցնելու դեպքում իջնում է 2, այսինքն չի կարգավորվում, որը բերում է ճնշման անկման»,- ասաց Փոստանջյանը։
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է հոկտեմբերի 20-ին՝ հենց քաղաքապետարանից, որտեղ ժամեր շարունակ քննչական գործողություններ են իրականացվել։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, թե ստացվել են փաստական տվյալներ, ըստ որոնց՝ Գյումրի համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը, նախնական համաձայնությամբ, պահանջել են կաշառք ու ստացել գումար։
Հետևեք մեզ՝ այստեղ



