Ռուսաստանը մշակել է առաջին կիսաթափանցիկ արևային վահանակները՝ շենքերի ապակե ֆասադներում ինտեգրելու համար
SOCIETYՉնայած Ռուսաստանում արևային էներգիան մեծամասամբ շքեղություն է, քանի որ դրա վրա չի կարելի հույսը դնել ամբողջ տարվա ընթացքում, իսկ արդյունավետությունը խիստ կախված է եղանակային պայմաններից, այդ ոլորտում հետազոտությունները շարունակվում են։ «Նորիլսկ Նիկել»-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ընկերությունը, NUST MISIS-ի հետ համագործակցությամբ, մշակել է կիսաթափանցիկ արևային վահանակների նախատիպեր, որոնք նախատեսված են աշենքերի ապակե ֆասադներում, տանիքներում և նույնիսկ պատուհաններում ինտեգրելու համար, գրում է overclockers.ru–ն։
Մշակողների խոսքով իրենց կիսաթափանցիկ արևային վահանակները փոխանցում են լույսի 70%-ը, մինչդեռ մնացած 30%-ը արտադրում է էլեկտրաէներգիա։ Սա ստեղծում է եռակողմ, օգտակար էֆեկտ. արտադրվում է էներգիա, հանդիսանում է դեկորացիա՝ որպես թափանցիկ ապակի և արտացոլում է որոշակի ջերմային ճառագայթում նվազեցնելով ներքին կլիմայի կառավարման համակարգերի բեռը։
«Նորիլսկ Նիկելը» պնդում է, որ այդ վահանակների յուրաքանչյուր քառակուսի մետրից կարելի է ստանալ մինչև 150 վատտ էլեկտրաէներգիա։ Բնականաբար, այդ ցուցանիշը համապատասխանում է իդեալական եղանակային պայմաններին և արևի լույսի ուղիղ անկյան տակ ընկնելուն, իրականում այդ արժեքը շատ ավելի ցածր կլինի։
Պանելների դիմացկունության փորձարկումները շուտով կսկսվեն փորձնական գործողության շրջանակներում։ Հիպոթետիկորեն, իհարկե, տեխնոլոգիան գրավիչ է, կարելի է պատկերացնել, թե որքան էլեկտրաէներգիա կարտադրեն Մոսկվա Սիթիի երկնաքերները՝ իրենց գրեթե ամբողջությամբ ապակե ֆասադներով։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]



