Խեղճացած այս վիճակը մեզ սազական չէ և այն ժամանակավոր է․ միանում եմ Գագիկ Ծառուկյանի կոչին․ Լիաննա Մանուկյան
BLOGԵս հա’յ եմ։ Խեղճությունն իմ թշնամի’ն է։
Գագիկ Ծառուկյանն օրերս սրտացավ բոլոր մարդկանց կոչ էր արել տարածել այն թեզը, որ «խեղճացած այս վիճակը մեզ սազական չէ եւ այն ժամանակավոր է»։
Ես, որպես մարդ ով մշտապես շփվում է հասարակության տարբեր տարիքային խմբերի հետ եւ հատկապես երիտասարդների հետ` պարտքս եմ համարում անտարբեր չլինել եւ միանալ կոչին ու ինքս էլ կոչով դիմել իմ բոլոր ընկերներին: « Ես հա’յ եմ։ Խեղճությունն իմ թշնամի’ն է»: Սա գաղափար է, որը կարող է համախմբել հազարավոր մարդկանց, ինչու ոչ դառնալ ֆլեշմոբ, մարտահրավերներ նետել մարդկանց, ովքեր իրենց հերթին կտարածեն այս միտքը:
Յուրաքանչյուր գիտակից մարդ վերջին շրջանում հատկապես հայրենիքի եւ մարդկային կորուստների ֆոնին թեկուզ մի պահ կորցնում է ինքնավստահությունն ու մեջքը ծռում, սակայն մեզ այս վիճակից դուրս գալ է պետք։ Հավաքել ուժերը, սովորել արդեն իսկ գործած սխալներից, անել հետեւություններ ու վանել չարն ու նախանձը, խեղճությունն ու պարտվածության զգացումը։
Պետք է գա այն ժամանակը, երբ վեհ կեցվածքով պետք է հայտարարենք, որ մենք ենք արժանի լինել հաղթանակած պետության արժանի սերունդը։
Մենք մեր ավագ սերդնից Դադիվանք ու Ղազանչեցոց ժառանգած սերունդ ենք ու պիտի դեռ հասցնենք մեր վանքերի վրա խաչ ամրացնել ու ամբողջ աշխարհին ցույց տալ, որ խեղճությունը հայ ազգին սազական չէ։
Կրկնում եմ ու տարածում՝
Ես հա’յ եմ։ Խեղճությունն իմ թշնամի’ն է։
1
“The Power of One Dram” as the Main Supporter of the National Hackathon AI4Biodiversity: AI Solution...
2
Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of Understanding
3
“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ progr...
4
AraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US
5
Speed-Mentoring Event Accelerates Green Innovations within the Ucom Fellowship Program



