Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է ներգրավվել իր մերձավոր համախոհի՝ գործարար Տիմուր Մինդիչի դեմ հարուցված քրեական գործին, կարծում է քաղաքականագետ Դմիտրի Ժուրավլյովը։ Այս մասին նա ասել է «Лента.ру»-ի հետ զրույցում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զելենսկու անունը հիշատակվում է Մինդիչին ներկայացված վերջնական մեղադրանքում։ Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (НАБУ) փաստաթղթերի համաձայն՝ գործարարը ապօրինի հարստացման համար օգտվել է երկրում ստեղծված իրավիճակից, ինչպես նաև նախագահ Զելենսկու հետ ունեցած անձնական հարաբերություններից և պետական կառույցների պաշտոնյաների հետ կապերից։
Ժուրավլյովի խոսքով՝ Զելենսկու հետագա ճակատագիրը ամբողջությամբ կախված է ԱՄՆ-ից.
«Նրան կարող են ներգրավել այս գործով, հնարավոր է նաև իմփիչմենթ։ Հարցն այն է՝ կա՞ն արդյոք ուժեր, որոնք կարող են դա իրականացնել։ Ակնհայտ է, որ ամերիկացիները դրա համար թիմ են ձևավորում։ Պատրա՞ստ են նրանք հեռացնել Զելենսկուն, թե՞ որոշել են ժամանակավորապես նրան պահել։ Դա միայն իրենք գիտեն։ Բայց հենց նա դադարի անհրաժեշտ լինել, անմիջապես կհայտնվի այս քրեական գործում, ինչը կհանգեցնի իմփիչմենթի»։
Ավելի վաղ արևմտյան աղբյուրները հայտնել էին, որ կոռուպցիոն սկանդալի հետևանքները լուրջ խնդիրներ են ստեղծել Զելենսկու համար։



