ՌԴ-ն ուկրաինական անօդաչուների թիրախում․ իրավիճակը՝ երկրում
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անցած գիշեր Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը մի քանի շրջաններում և Սև և Ազովի ծովերում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 65 անօդաչու թռչող սարք, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ հարձակումները գրանցվել են նոյեմբերի 18-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 19-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 7:00-ն։ Այս ընթացքում Սև ծովի, Վորոնեժի մարզի և Կրասնոդարի երկրամասի օդային տարածքում խոցվել է 16 անօդաչու թռչող սարք։ Եվս 11 անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Բելգորոդի մարզի օդային տարածքում, ինը՝ Ազովի ծովի և մեկ անօդաչու թռչող սարք՝ Բրյանսկի մարզի օդային տարածքում։
Ռուսաստանի շրջանների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները սկսվել են 2022 թվականին՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ֆոնին։ Կիևը պաշտոնապես չի հաստատել իր մասնակցությունը, սակայն 2023 թվականի օգոստոսին Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ անօդաչու թռչող սարքերի հարվածների թիվը «կմեծանա»։
Հետևեք մեզ՝ այստեղ



