Իդրամի աջակցությամբ կայացավ STEM Acceleration Award 2025-ը
SOCIETYԻդրամի հետ համագործակցությամբ օրերս կայացավ Feminno հասարակական կազմակերպության «STEM Acceleration Award» ծրագրի եզրափակիչ մրցույթը, որին մասնակցեցին Հայաստանի բոլոր մարզերից շուրջ 200 դպրոցահասակ աղջիկներ։
Աղջիկների շրջանում գիտական հետաքրքրություն ու առաջնորդություն ձևավորելուն միտված երեքամսյա ամառային ծրագրի ընթացքում 8-12-րդ դասարանների սովորողները մշակեցին և իրականացրին STEM նախագծեր՝ միավորելով գիտությունը, տեխնոլոգիան, ճարտարագիտությունը և մաթեմատիկան։
Ամռան ընթացքում ծրագրի մասնակից դպրոցականների հետ ֆինանսական գրագիտության վեբինար էր անցկացրել նաև Իդրամ ընկերությունը․ աղջիկներին ներկայացվել էին Ֆինանսական գրագիտության հիմունքները, արդյունավետ խնայելու եղանակները, ֆինանսական զեղծարարություններից պաշտպանված լինելու կանոնները։ Դպրոցականները ծանոթացել էին նաև Իդրամ Ջունիոր հավելվածի հետ։
Միջոցառման բացման խոսքում Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշեց, որ դեռ վառ են տպավորությունները ամռան ընթացքում անցկացված ֆինանսական գրագիտության դասընթացներից ստացած էներգիայից․ «Շատ տպավորիչ էր երեխաների ոչ միայն ներգրավվածությունը, այլև հետաքրքվածության գերագույն աստիճանը։ Դասընթացին աղջիկների մասնակցության տոկոսը ևս ցույց է տալիս, որ թեման իսկապես արդիական է ու հետաքրքիր նրանց համար»,- ընդգծեց Տաթևիկ Վարդևանյանն, ով նաև նախագծերը գնահատող հանձնախմբի անդամ էր։ Ի դեպ, մրցութային 20 նախագծերից մի քանիսն անդրադարձել էին հենց ֆինանսական գրագիտության թեմային․
Feminno հասարակական կազմակերպության հիմնադիր Սեդա Պապոյանը ևս կարևորեց ֆինանսական գրագիտության դերը ժամանակակից կրթության համատեքստում․ «Չկա գաղափար, որի իրականացման համար ֆինանս պետք չլինի, և ես շատ ուրախ եմ, որ մենք այս հնարավորությունն ունեցանք աղջիկների համար, հասկացանք՝ ինչպես է ֆինանսական աշխարհն աշխատում, ինչպես են նոր երևույթները, օրինակ՝ բջջային հավելված Իդրամ Ջունիորը, լայն հնարավորություններ ստեղծում ունենալու ֆինանսական որոշակի անկախություն»։
Մեկ ամբողջ օր տևած մրցութային օրվա ավարտին հնչեցին տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված թիմերի անունները, իսկ Իդրամն իր կողմից ընտրված լավագույն նախագծերի եռյակին պարգևատրեց հատուկ նվերներով։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ



