Yerevan, 14.October.2026,
00
:
00
BREAKING


«Նվերից հետո ինձ ուժ տվողը Մանես է՝ մեր աղջիկը». պայմանագրային զինծառայող Նվեր Առստամյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 19-ին Մարտունիում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«2020 թվականին ենք ամուսնացել՝ 44-օրյա պատերազմից հետո։ Այդ տարվա ամռանն էինք նշանադրվել և սեպտեմբերի 5-ին՝ իր ծննդյան օրը, ուզում էինք ամուսնանալ։ Այդ տարի տատիկս մահացավ, մեր ամուսնությունը հետաձգվեց, հետո էլ պատերազմն սկսվեց։ 2020 թվականի դեկտեմբերի 4-ին ամուսնացանք։ Ամուսնանալն էլ ուղղակի իմ՝ իրենց տուն գնալն էր, հարսանիք չունեցանք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հերսիլեն՝ Նվերի կինը։

Հերսիլեն ծնունդով Արցախի Մարտունու շրջանի Խունշինակ գյուղից է, Նվերը՝ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքից։ «Նույն երթուղայինով երեք տարի միասին գնացել ենք Մարտունու արհեստագործական ուսումնարան։ Երբ Նվերը եկավ մեր տուն, զարմացավ, անգամ ասաց՝ վայ, այս աղջկան ես ճանաչում էի։ Երեք տարի միասին ճանապարհ ենք անցել, ո՞վ կմտածեր, որ հետո ամուսիններ ենք դառնալու։ Երեք տարի իմ ընտանիքը չէր համաձայնում, հետո համաձայնեցին, և ընտանիք կազմեցինք»։

Նվերը ժամկետային զինծառայությունից հետո մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ ա ր տագնա աշ խ ատանքի։ «Եղ բայ ր ը դժբախտ պատահարի՝ ավտովթարի հետևանքով մահացավ, և Նվերը վերադարձավ Ռուսաստանից։ Եղբայրը մահացել էր, երկու քույրերն ամուսնացել էին, նա էլ որոշեց 2017 թվականին անցնել պայմանագրային զինծառայության»։ Նվերն անցել է ողջ 44-օրյա պատերազմը։ Կինն ասում է. «Շատ ծանր օրեր էին, հաղթահարեցինք, բայց 2023 թվականի պատերազմը խանգարեց մեր երջանկությանը»։

Հերսիլեն անսահման հուզվում է զրույցի ժամանակ։ Կյանքի ամեն դրվագ վերհիշելն ու պատմելը նրան չափազանց դժվար է տրվում։ Ամուսնու բնավորության մասին խոսելիս ընդգծում է՝ մի քանի բառով նրան նկարագրելը շատ բարդ կլինի։ «Ուրիշ տեսակի մարդ էր։ Ազնիվ էր, խելոք, բարի, ամբողջ գյուղն իրեն մատով է ցույց տվել։ Իր բառարանում «չէ» բառը չուներ։ Եթե իրեն դիմում էին ինչ-որ հարցով, որևէ մեկին չէր մերժում։ Դիրքերից նոր էր իջած լինում, բայց, միևնույնն է, երբ դիմում էին, օգնության ձեռք էր մեկնում»։

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին Արցախի համար վերջին մարտերն էին։ Նվերը ևս առաջնագծում էր։ «Նվերը 3-րդ պաշտպանական շրջանում էր ծառայում։ Այդտեղից իրենց զորամասի տղաներին տեղափոխել էին Ճարտար, ակումբ ունեինք, պետք է այնտեղ հերթապահություն անեին։ Մինչև հիմա չգիտեմ, թե ինչու։ 18-ին այնտեղ հերթափոխության էր։ Սեպտեմբերի 19-ի առավոտյան եկավ տուն։ Մի ժամ չանցած, երբ արդեն ուզում էի սեղան դնել, ինչ-որ մեկի հետ հեռախոսով խոսեց, հետո կապերը սկսեցին խափանվել։ Միայն այն հասկացա, որ տագնապ է հայտարարված, իսկ Նվերն էլ ասաց, որ տանն է։ Հետո իրեն ասացին՝ արի։ Խնդրեցի, որ չգնա, բայց նա, առանց չափազանցության, վազելով գնաց։ Շորերը հագավ, ո՛չ ինձ հաջող արեց, ո՛չ Մանեիս համբուրեց ու շտապ դուրս եկավ։ Ես մի տեսակ հանգիստ էի, քանի որ այդ ժամանակ տագնապ բավականին հաճախ էին հայտարարում, մտածեցի՝ լուրջ բան չկա, շուտով կվերադառնա Նվերը։ Ինքս ինձ ասում էի՝ եթե այսօր չգա, վաղն անպայման կգա։ Չէի պատկերացնում, որ պատերազմ կսկսվի»։ Այդ օրը Նվերն ու կինը վերջին անգամ են իրար տեսել ու զրուցել։

Դրանից հետո Հերսիլեի եղբայրն ու կինը մոտ երկու կիլոմետր ճանապարհ են անցնում՝ գյուղից Ճարտար հասնելու համար։ «Ես սեղանը դնում էի այն մտքով, որ Նվերը պետք է տուն գա։ Եղբայրս ու հարսս մեր տանն էին, ռմբակոծությունների ձայներն ուժեղացան։ Եղբայրս ասաց՝ առանց ձեզ տուն չեմ գնա, քեզ մենակ չեմ թողնի այստեղ։ Ես էլ չէի ուզում գնալ, մտածում էի՝ բա որ Նվերը տուն գա, տեսնի՝ մենք տանը չենք, ինչ ասես կմտածի։ Իր հետ էլ կապ հաստատել չէր ստացվում։ Նվերի հորեղբոր հետ հարևաններ էինք։ Հորեղբոր կնոջն ասացի՝ ես գնում եմ, Նվերը հենց գա, կասեք Խունշինակ եմ գնացել։ Մանեիս գրկած՝ այդ ձայների միջով տեղ հասանք։ Չեմ կարող նկարագրել, թե ինչի միջով անցանք։ Շատ վտանգավոր էր, ես հոգնում էի, եղբայրս էր գրկում աղջկաս, նա հոգնում էր, տալիս էր իր կնոջը, այդպես տեղ հասանք։ Նկուղում էի պատսպարվել։ Եղբայրս ու կինը գնացին իրենց երեխաների հետևից, բայց մայրիկս մանկապարտեզից ու դպրոցից եղբորս երեխաներին արդեն վերցրել էր»։

Սեպտեմբերի 19-ին է անմահացել Նվերը Մարտունու 2-րդ պաշտպանական շրջանի «Կոհակ» կոչվող բարձունքում։ «Չէի կարողանում իր հետ կապվել։ Գյուղի մոտ անտառ կար, բոլոր կողմերից գալիս էին, որ այդտեղից կապ հաստատեին ինչ-որ մեկի հետ։ Առավոտյան վեր կացա, մայրիկիս ասացի, որ գնում եմ անտառի կողմը, ուզում եմ նորից փորձել կապ հաստատել Նվերի հետ. «Եթե չստացվի, զանգեմ քրոջը, թող Մարտունիի հիվանդանոցներում փնտրի, այլ տարբերակ չկա»։ Ես վստահ էի՝ իրեն մի բան պատահել է, որ իր մասին իմաց չի տալիս։ Այդ ժամանակ մայրիկս հայտնեց բոթը։ Հուղարկավորությանը չենք մասնակցել։ Միայն տղամարդիկ են ներկա եղել։ Հուղարկավորությունից օրեր անց գաղթի ճամփան բռնեցինք»։

Ապրելու ուժի մասին։ «Իմ աղջիկը՝ Մանես է ուժ տալիս և, իհարկե, ծնողներս։ Սկզբում միայնակ առհասարակ չէի կարողանում մնալ, հիմա ուզում եմ փորձել Մանեիս հետ մեր կյանքը կառուցել։ Բարդ է, բայց ինչ արած, պետք է քիչ-քիչ սովորենք»։

Հ. Գ.- Պայմանագրային զինծառայող Նվեր Առստամյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ «Արիության համար» մեդալով։ Հուղարկավորված է Ճարտարի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year