Քննարկվել են աշխարհասփյուռ հայության առջև ծառացած հիմնախնդիրներն ու մարտահրավերները
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՅԴ Բյուրոյի հրավերով` նոյեմբերի 15-16-ը Երևանում տեղի է ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցության Կենտրոնական կոմիտեների խորհրդաժողով, որին իրենց մասնակցությունն են բերել 13 երկրներից ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցների ներկայացուցիչներ։
Խորհրդաժողովին քննարկվել են աշխարհասփյուռ հայության առջև ծառացած հիմնախնդիրներն ու մարտահրավերները, կառույցների միջև համագործակցության էլ ավելի արդյունավետ և ճկուն մեխանիզմների ռազմավարության մշակումը:
Խորհրդաժողովն առանձնակի ուշադրությամբ անդրադարձել է հայության առջև ծառացած խնդիրների հաղթահարման համար անհրաժեշտ քայլերին՝ ընդգծելով համակարգված և շարունակական աշխատանքի կարևորությունը։ Ընդգծվել է համահայկական միասնականության կարևորությունը՝ ի նպաստ հայ ժողովրդի և Հայաստանի պետականության ամրապնդման։
Հետևեք մեզ՝ այստեղ



