«Մալաթիա մոլ»-ի դիմաց բախվել են «Range Rover»-ը, «Audi»-ն, «Mazda»-ն և «Nissan»-ը, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Սեբաստիա և Միքայելյան փողոցների խաչմերուկում` «Մալաթիա մոլ»-ի դիմաց, բախվել են «Range Rover» մակնիշի, «Audi» մակնիշի, «Mazda» մակնիշի և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, ինչի ընթացքում ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի, հայտնում է Shamshyan.com-ը։
Վրաերթի ենթարկված կինը շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վրաերթի ենթարկված կնոջ ինքնությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



