Հայտնաբերված «Սապսան» տեսակի բազեն տեղափոխվել է վերականգնողական կենտրոն, իսկ լուսանը բաց է թողնվել վայրի բնություն
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին նոյեմբերի 15-ին ստացվել է ահազանգ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում հայտնաբերված վիրավոր գիշատիչ թռչնի, իսկ նոյեմբերի 16-ին՝ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ բնակավայրում հայտնված լուսանի վերաբերյալ։
Այս մասին հայտնում են ԲԸՏՄ–ից։ Հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է, որ թռչունը ՀՀ Կարմիր գրքում գրանցված «Սապսան» տեսակի բազե է, որի թևը վնասված էր։
Լուսանի արտաքին զննությամբ որևէ վնասվածք չի հայտնաբերվել։
Տեսչական մարմնի աշխատակիցները նույն օրը վիրավոր թռչնին տեղափոխել են Էնդեմիկ և վտանգված կենդանիների պահպանման հիմնադրամի վերականգնողական կենտրոն՝ բուժման, խնամքի, վերականգնման համար։
Ինչ վերաբերում է լուսանին, կենդանին բաց է թողնվել վայրի բնություն՝ ապահովելով նրա վերադարձը բնական միջավայր։
Հետևեք մեզ՝ այստեղ



