Հայաստանը 74 կետ պետք է կատարի, որ վիզաները ազատականացվեն
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վիզաների ազատականացման ճանապարհին առաջին քայլն արված է․ Հայաստանը ստացել է գործողությունների ծրագիրը, գրում է Նիդերլանդական Օրագիրը։
«Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացում Հայաստանը կարևոր փուլ է հաղթահարել․ Բրյուսելը Երևանին է փոխանցել գործողությունների ծրագիրը, որը բաղկացած է 74 կետից։ Դրանք հաջողությամբ իրականացնելու դեպքում Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան առանց վիզայի մուտք գործել Շենգենյան գոտու երկրներ։
Ծրագիրը ներառում է ինստիտուցիոնալ և տեխնիկական բարեփոխումների լայն շրջանակ, որոնք ուղղված են անվտանգ ու վերահսկելի միգրացիոն միջավայր ապահովելուն։ Առանձնանշվում են մի քանի առանցքային ոլորտներ.
1. Սահմանների և միգրացիայի արդյունավետ կառավարում
Ծրագիրը նախատեսում է սահմանային հսկողության համակարգերի կատարելագործում, միգրացիոն հոսքերի վերահսկման մեխանիզմների ուժեղացում և եվրոպական գործընկերների հետ տեղեկատվության փոխանակման կատարելագործում։
2. Անձը հաստատող փաստաթղթերի անվտանգություն
Հայաստանը պետք է ներդնի փաստաթղթերի կեղծումը բացառող անվտանգության վեցաստիճան համակարգ․
Բոլոր անձնագրերն ու անձը հաստատող փաստաթղթերը կդառնան լիարժեք բիոմետրիկ։
Այս փոփոխությունները նպաստելու են փաստաթղթերի միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելուն, ինչը վիզաների ազատականացման գործընթացում առանցքային է։
Ժամկետները դեռ չեն հստակեցվում
Չնայած այս առաջընթացին՝ պատասխանատու կառույցները դեռ չեն հաղորդում գործընթացի ավարտի կամ հնարավոր ժամկետների մասին։ Ասվում է միայն, որ աշխատանքները շարունակում են ինտենսիվորեն, և ծրագրի բոլոր 74 կետերի իրականացումը հնարավորինս արագ ընթացք կստանա։
Պաշտոնական մակարդակով շեշտվում է, որ Հայաստանը մտադիր է իր քաղաքացիներին ապահովել առանց վիզայի ճամփորդելու իրավունքի ընձեռմամբ, ինչը կնպաստի ինչպես մարդասիրական, այնպես էլ բիզնես ու կրթական կապերի ընդլայնմանը»,- նշված է օրագրի հրապարակման մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum
5
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner



