Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինաշխատանքներին քաղաքացիների ակտիվ ներգրավվածությունն օրեցօր ավելանում է
VIDEOՀիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինաշխատանքներին քաղաքացիների ակտիվ ներգրավվածությունն օրեցօր ավելանում է։ Հայաստանի հեռու ու մոտ քաղաքների, ինչպես նաև Արցախի և սփյուռքի բազմաթիվ հայրենակիցներ միացել են նախաձեռնությանը։
Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ՝ արձանի կառուցման տեղեկատվական գրասենյակի և ինտերակտիվ կայքի միջոցով ստեղծվել են անհրաժեշտ մեխանիզմներ, որպեսզի յուրաքանչյուր հայ՝ աշխարհի որ ծայրում էլ լինի, կարողանա մասնակցել այս մեգանախագծի իրագործմանը, ինչն արդեն այսօր դարձել է իրականություն։ Բոլոր կամավորները, որպես մասնակցության վկայություն, Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինաշխատանքներին միանալու համար ստանում են անվանական հավաստագիր։
Այսպիսով, նախագիծը միավորող ուժ է դարձել աշխարհի բոլոր հայերի համար՝ հնարավորություն տալով յուրաքանչյուրին ունենալ իր ներդրումն այս մեծ գործում։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



