Իրանում առգրավվել է որպես լվացքի փոշի քողարկված 2 տոննա թմրանյութ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի անվտանգության ուժերը Սիստան եւ Բելուջիստան նահանգի հարավ-արեւելքում առգրավել են թմրանյութի մեծ խմբաքանակ՝ երկու տոննա քաշով։ Իրանի հետախուզության նախարարությունը Սիստան եւ Բելուջիստան նահանգում հայտնաբերել է երկու տոննա քաշով մեթամֆետամինի մեծ խմբաքանակ, որը քողարկվել էր որպես լվացքի փոշի, հաղորդել է Mehr-ը։
Սիստան եւ Բելուջիստան նահանգի մայրաքաղաք Զահեդանի պետական եւ հեղափոխական դատախազ Մեհդի Շամսաբադին հայտարարել է Իրանի անվտանգության եւ հետախուզության ուժերի կողմից նահանգում մեթամֆետամինի մեծ խմբաքանակի հայտնաբերման մասին, որի քաշը մոտ երկու տոննա է։
Դատական ոլորտի ներկայացուցիչը հայտարարել է, որ անվտանգության ուժերի հայտնաբերած թմրանյութերը փաթեթավորված են եղել որպես լվացքի փոշի։
Դատախազը հայտնել է, որ թմրանյութերի խմբաքանակը երկիր տեղափոխող երկու կասկածյալներ ձերբակալվել են, աշխատանքներ են տարվում այդ նրանց հետ կապված խմբավորման պարագլուխներին ձերբակալելու ուղղությամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ



