Իրանը հայտնել է օտարերկրյա լցանավի առգրավման մասին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը Մաքրանի հարավային ափերի մոտ առգրավել են «Թալարա» օտարերկրյա լցանավը՝ պատճառաբանելով, որ դա արվում է ազգային շահերն ու ռեսուրսները պաշտպանելու ջանքերի շրջանակում հաղորդում է Mehr-ը։
ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հայտարարության համաձայն՝ ԻՀՊԿ ռազմածովային նավատորմի արագ արձագանքման ստորաբաժանումները երեկ՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 07:30-ին, հետևել են առևտրային բեռ տեղափոխող լցանավի տեղաշարժին՝ նավը առգրավելու մասին դատական կարգադրություն ստանալուց հետո։ «Թալարա» առևտրային անվանումով և Մարշալյան կղզիների դրոշի ներքո լողացող նավը հետագայում առգրավվել է։
Լցանավը տեղափոխել է 30,000 տոննա նավթաքիմիական արտադրանք և ուղևորվել դեպի Սինգապուր: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ գործողությունն իրականացվել է իրավական պարտավորություններին համապատասխան ձևով և նպատակաուղղված է եղել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային շահերի և ռեսուրսների պաշտպանությանը:
Զինված ուժերը հավելել են, որ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է բեռի լիարժեք ուսումնասիրություն, նավի ստուգում և դրա փաստաթղթերի վերանայում, որն այժմ իրականացնում են ԻՀՊԿ անձնակազմը։
Հետևեք մեզ՝ այստեղ



