Ֆուտբոլիստ է որակազրկվել 99 տարով
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի առաջնության երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Երեմիահու Հոլոն» երիտասարդական թիմի տասնյոթամյա ֆուտբոլիստը որակազրկվել է 99 տարով։
Արգելափակումը պայմանավորված է հանդերձարանում մրցակցի հետ ֆիզիկական բախման հետ կապված միջադեպով։ Հարձակման տեսանյութը լայնորեն տարածվել է առցանց, և ակումբը հաստատել է կռվի փաստը և հայտարարել խաղացողին թիմից հեռացնելու մասին։
Ակումբը պնդել է, որ կոնֆլիկտը, ենթադրաբար, հրահրվել է վնասվածք ստացած խաղացողի կողմից։
Ակումբի դիրքորոշմանը հակառակ, Իսրայելի ֆուտբոլային ասոցիացիայի կարգապահական դատարանը միջադեպին մասնակցած խաղացողին, որի անունը չի հրապարակվում, որակազրկել է ֆուտբոլից մինչև 2024 թվականի նոյեմբերը և տուգանել 2500 շեկելով։ Ակումբին նաև սպառնում տարեկան միավորների հանում իր խաղացողների կողմից կրկնակի խախտումների դեպքում։
Հետևեք մեզ՝ այստեղ



