Wargonzo-ի թղթակցի մուտքը Հայաստան արգելել են
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Wargonzo -ի թղթակից Դմիտրի Սելեզնյովը մոտ երեք ժամ պահվել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, սահմանային հսկողության ներքո։ Wargonzo-ի Թելագրամ ալիքը հայտնում է, որ նոյեմբերի 14-ւն նա ընտանիքի՝ կնոջ և որդու հետ ժամանել է Հայաստան։ Ընտանիքի անդամներին թույլ են տվել անցնել, իսկ Սելեզնյովին սահմանյին հսկողություն իրականացնող աշխատակիցներն ուղեկցել են առանձին սենյակ։ Սելեզնյովը պարզաբանել է, որ իր մասնագիտական գործունեության վերաբերյալ հարցաքննությունից հետո Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ծառայության աշխատակիցները ներողություն են խնդրել և տեղեկացրել, որ նրան մուտքը մերժվել է:
Լրագրողը գնել է Սանկտ Պետերբուրգ մեկնող հաջորդ չվերթի տոմս ու վերադարձել ՌԴ։
«Սպուտնիկ Արմենիա»-ին Սելեզնյովն ասել է, որ նեղված է տեղի ունեցածի պատճառով։
«Սահմանապահները դրա հետ ոչ մի կապ չունեին. նրանք կատարում էին ինչ-որ մեկի հրամանները։ Անկեղծ ասած, ես նեղված չեմ կորցրած արձակուրդի համար, այլ այն փաստի համար, որ ես այդքան շատ բան եմ տվել Հայաստանին և իմ գրվածքներում միշտ հայամետ դիրքորոշում եմ հայտնել հակամարտության հարցում: Եվ ահա արդյունքը», - ասել է նա:
Հետևեք մեզ՝ այստեղ



