Անցորդն է փրկել պատուհանից ընկած երեխային. (տեսանյութ)
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սուրգուտում անցորդը փրկել է երկրորդ հարկի պատուհանից ընկած երեխային, հայտնում է « ChP Surgut» Telegram ալիքը։
Պրոֆսոյուզնով փողոցի բազմաբնակարան շենքի պատուհանից երեխա է ընկել։ Անցնող տղամարդը նկատել է տղային գիշերազգեստով և տարել մոտակա խանութ։
Ականատեսների խոսքով՝ երեխան, կարծես, մոտ 8 տարեկան էր, չէր կարողանում խոսել և, հավանաբար, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ։ Տասը րոպե անց մայրը նկատել է, որ որդին անհետ կորել է: Ականատեսների կողմից կանչված շտապօգնության անձնակազմը պնդել է տուժածին հոսպիտալացնել։
Խանտի-Մանսիի ինքնավար օկրուգի ոստիկանության մամուլի ծառայությունն արդեն սկսել է միջադեպի հետաքննությունը։
Տեսանյութն՝ այստեղ
Թարգմանությունը՝ Past.am-ի
Հետևեք մեզ՝ այստեղ



