Yerevan, 12.April.2026,
00
:
00
BREAKING


«Որևէ չափելի խոստում կատարված չէ. երբ վիճակը վատանում է, իսկ քաղաքականությունը չի տալիս արդյունքներ, նորից անցնում են բացահայտ մանիպուլյացիայի և կեղծիքի». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երրորդ և հաջորդ երեխաներին, մինչև վեց տարեկանը, կտրամադրվի 50 հազար դրամ ամսական նպաստ։ Ըստ նախագծի հիմնավորման, սա արվում է երկրի ժողովրդագրական վիճակի բարելավման համար։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը նշում է՝ այս իշխանության օրոք ժողովրդագրական իրավիճակը ոչ թե դրական, այլ, ցավոք, բացասական միտումներ ունի գրեթե բոլոր հիմնական ցուցանիշների մասով։ «Այս տարվա առաջին ութ ամիսներին և՛ ծնելիության, և՛ մահացության ցուցանիշները գրանցել են էական բացասական միտում։ Այսինքն, եթե ծրագրերն արդյունավետ լինեին, ապա առնվազն գոնե ժողովրդագրական իրավիճակի, եթե չասեմ՝ դրական արձանագրում պիտի ունենայինք, այլ գոնե բացասական միտումը պիտի կանխվեր։ Այս ծրագրի մասով շատ կարևոր է անդրադառնալ՝ ի՞նչ են խոստացել և ի՞նչ են անում։ Մեր երկրի Սահմանադրության պահանջն է, որը տեղ է գտել նաև փոփոխված Սահմանադրության մեջ, որ պետք է ունենանք նաև բազմազավակ ընտանիքների պետական աջակցություն, ինչը պետք է ամրագրվի օրենքով։ Յոթ-ութ տարի է՝ անընդհատ խոստանում են, թե իբրև ռազմավարություն կբերեն տարբեր փաստաթղթեր, բայց իրականում ամբողջական մոտեցում չկա։ Ժողովրդագրական իրավիճակի վատացումը մեկ գործոնով պայմանավորված չէ, և եթե 50 հազար դրամ 3-րդ երեխայի համար նպաստ ես վճարում, դա չի նշանակում, որ իրավիճակին համարժեք պետական աջակցություն ես տրամադրում։ Այսինքն, դա համարժեք չէ, և երկրորդը՝ թիրախային էլ չէ։ Բազմաթիվ ընտանիքներ կան, որոնք չեն ունենում երրորդ երեխա ոչ թե այդ 50 հազար դրամը չունենալու պատճառով, իրենք ապահովված են, կան այլ խնդիրներ, և այդտեղ նշված գումարի վճարումը, փաստորեն, նաև թիրախային չէ, հատկապես, որ համատարած վճարելու են բոլորին՝ անկախ սոցիալական վիճակից ու կարգավիճակից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը։

Կենսաթոշակառուների կյանքի բարելավմանն է ուղղված քարտով առևտուր կատարելու դեպքում հետվճարի չափի ավելացումը՝ 6000-ից մինչև 10000 դրամ։ Տնտեսագետն ընդգծում է՝ պետք է արձանագրել, որ ընդամենը վերին շեմն են բարձրացրել։ «Այսօր ամսական 6 հազար դրամ է այդ հետվճարը, դարձնում են 10 հազար դրամ, այսինքն՝ կենսաթոշակառուի միջին թոշակը կարող է բարձրանալ ընդամենը 4000-ով, իսկ իրականում փաստենք, որ առաջին՝ թոշակառուների գրեթե կեսն է օգտվում այս հետվճարի ծրագրից, մյուս կեսը չի օգտվում։ Երկրորդ՝ հիմնական ծախսային ուղղություն կոմունալ վճարների վրա այն չի տարածվում։ Խոստացել էին, որ միջին կենսաթոշակի չափը պետք է հավասարվեր նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին, բայց ընդամենը լավագույն դեպքում չորս-հինգ հազար դրամի բարձրացում են անում, այն էլ՝ ոչ թե ուղղակի բարձրացնում են կենսաթոշակի չափը, այլ հետվճարի միջոցով փորձում են կատարել իրենց խոստումը։ Մինչդեռ այն կատարելու համար թոշակը 2026 թվականին պետք է բարձրանար 30-ից 35 հազար դրամ։ Այդ չկատարված խոստումը քողարկելու համար ինչ-որ լոլոներ են կարդում՝ իբրև թե թոշակ են բարձրացնում, այն էլ՝ մաքսիմում 4000 դրամով։ Այս իշխանության օրոք՝ 2018-25 թվականներին, 61 հազար դրամից նվազագույն սպառողական զամբյուղը դարձել է 78 հազար դրամ՝ պաշտոնական վիճակագրությամբ, այսինքն՝ 17 հազար դրամով ավելացել է մեկ անձի ապրելու համար անհրաժեշտ նվազագույն ծախսը, միևնույն ժամանակ՝ դրա կեսի չափով է ավելացել միջին կենսաթոշակը։ Մեր շարքային քաղաքացիների կյանքն ավելի վատացել է, որովհետև միջին թոշակի գնողունակությունը նվազել է։ Կյանքը թանկացել է նվազագույնը 17000 դրամով, մարդկանց միջին կենսաթոշակը բարձրացել է 9000 դրամով։ Սա ուղղակի իրենց դեմքն է»,-նշում է մեր զրուցակիցը։

Կառավարությունն ասում է, որ տարաբնույթ սոցիալական ծրագրեր է կյանքի կոչում, բայց աղքատության մակարդակը տարեցտարի աճում է։ «Իրենք առաջնորդվում են բացառապես պոպուլիստական նպատակադրումներով, խոստանում են, սպասում առաջացնում, չեն իրականացնում, ծրագրերը համարժեք չեն սոցիալական վիճակին, ինչը հանգեցնում է նրան, որ առաջադրված նպատակները չեն կատարվում։ Պոպուլիստական, մարդկանց հաճելի նպատակը հնչեցնում են, բայց այն աջակցությունը, որ դրա տակ դրված է, նպատակի հետ կա՛մ առանձին դեպքերում աղերս չունի, կա՛մ էլ ամբողջական չի համապատասխանում, կան դեպքեր, երբ նույնիսկ հակասում է։ Դրա համար էլ մենք արձանագրում ենք իրավիճակի այսպիսի բացասական միտում, իսկ ծրագրեր անելը կամ չանելը, նոր ծրագրեր կյանքի կոչելն, ընդհանրապես, սոցիալական քաղաքականության իմաստով, պետք է կարևորես` ազդեցությունը գնահատելով։ Այսինքն՝ ազդեցություն կունենա՞ այդ ծրագիրը, թե՞ չէ։ Մինչդեռ անել ինքնանպատակ ծրագրեր, փիառվել՝ հիմնականում չի նշանակում, որ կունենաս դրական արդյունք: Այս իշխանության օրոք նույնիսկ հասել են նրան, որ իրավիճակն են արդեն ակնհայտ մանիպուլացնում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը վերցրել է վիճակագրական՝ իրար հետ չհամադրվող աղքատության ցուցանիշը և դրանք համեմատում ու գլուխ է գովում, իբրև թե 2024 թվականին 2023 թվականի համեմատ 2 տոկոսային կետով աղքատությունը նվազել է։ Այնինչ, պաշտոնական վիճակագրության տվյալի մեջ հստակ գրված է, որ 2024 թվականին փոխվել են հաշվարկը, հաշվարկի կշիռները, հետևաբար՝ հստակ գրված է, որ 2024 թվականին հրապարակած աղքատության ցուցանիշը համադրելի չէ նախորդ տարիների հետ։ Բայց նախարարը՝ ոլորտի պատասխանատուն, ոչ համադրելի ցուցանիշ է համադրում և ներկայացնում։ Ինչո՞ւ, որովհետև երբ վիճակը վատանում է, իսկ քաղաքականությունը չի տալիս արդյունքներ, նորից անցնում են բացահայտ մանիպուլյացիայի և կեղծիքի»,-հավելում է նա։

Ավետիսյանը կրկին հիշեցնում է՝ ոչ մի խոստում չեն կատարել։ «Երեք հիմնական չափելի խոստում էին ներկայացրել, որ նվազագույն կենսաթոշակի չափը պետք է դառնա պարենային զամբյուղի արժեքին համապատասխան, կատարված չէ, միջին կենսաթոշակի չափը պետք է դառնար նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին համապատասխան, կատարված չէ, նվազագույն աշխատավարձն էլ պետք է սահմանվեր 85 հազար դրամ, իսկ այսօր 75 հազար է, չի բարձրացվել, հետևաբար՝ դա էլ կատարված չէ։ Որևէ չափելի խոստում կատարված չէ։ Այս իշխանության օրոք նախորդ յոթ տարիներին, հավաքական իմաստով, մեր բնակչության 40 տոկոսը կազմող սոցիալապես խոցելի խմբերի մեր քաղաքացիների կյանքի որակը վատացել է, որովհետև առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճն ավելի արագ է տեղի ունեցել, քան այդ մարդկանց, այդ թվում՝ կենսաթոշակառուների, անապահովության նպաստ ստացող աղքատ ընտանիքների և աշխատող աղքատների եկամուտներն են ավելացել»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding