Կարգելվի պոլիէթիլենային պարկերի, տոպրակների, պլաստիկից կամ փրփրապլաստից տարաների, սպասքի օգտագործումը․ խոշոր տուգանք կլինի
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2027-ի հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օտարումը: Արգելք կսահմանվի նաև 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային տոպրակների վրա։ Արգելվելու է նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի առկայությունը կամ օտարումը։
Կանոնակարգի խախտման դեպքում տուգանքը կլինի 100-150 հազար դրամ։
Կառավարությունն այսօր հավանություն է տվել շրջակա միջավայրի նախարարության առաջարկներին, որոնց համաձայն` փոփոխություններ կարվեն «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում, և «իրացում» բառը կփոխարինվի «օտարում» բառով։
Կարգելվի պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օտարումը, ինչպես նաև առևտրի, հանրային սննդի օբյեկտներում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում, մանրածախ առևտրի կետերում դրանց առկայությունը` բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերի։
Որպես այլընտրանք առաջարկվում են թղթից և կտորից պատրաստված, բազմակի օգտագործման համար նախատեսված տոպրակները։
Արգելվելու է նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի առկայությունը կամ օտարումը նույն վայրերում։ Որպես այլընտրանք դիտարկվում են թղթից, փայլաթիթեղից կամ փայտանյութից պատրաստված տարաները, ասել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը։
Սահմանված արգելքների խախտման դեպքում տնտեսվարողները կենթարկվեն վարչական պատասխանատվության, առաջին դեպքում` նախազգուշացում, խախտումների կրկնության դեպքում կնշանակվի 100–150 հազար դրամ տուգանք։
Գործող կարգավորումներով` տուգանքը կազմում է 30–100 հազար դրամ։
Հետևեք մեզ՝ այստեղ



