Ինչպե՞ս են փոքրիկ Տիգրանի քույր-եղբայրները, կապ կա՞ մոր հետ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 27-ից որոնվող և նոյեմբերի երկուսին մահացած հայտնաբերված 3-ամյա Տիգրան Օվանեսովի քույրն ու եղբայրները դեռևս ադապտացիայի շրջանում են, փորձում են ինտեգրվել, հարմարվել իրավիճակին։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ՀՕՖ-ի «Մարդիգյան» երեխաների պաշտպանության կենտրոնի ղեկավար Միրա Անտոնյանը։
Նրա խոսքով՝ երեխաները դեռ շփոթված են, բայց ամեն ինչ արվում է, որ ինտեգրվեն միջավայրին։
«Այս ընթացքում մեկ անգամ հեռախոսով զրուցել են մոր հետ։ Մենք էլ մի անգամ այցելել ենք մորը, զրուցել հետը, գնահատել նրա վիճակը»,- ներկայացրեց Անտոնյանը։
Ինչ վերաբերում է Տիգրանի ավագ եղբորը, որի մոտ է, ըստ նախնական տվյալների, հայրը սպանել երեխային, ապա այս փուլում նրա հետ հոգեբան ու լոգոպեդ է աշխատում։
«Երեխան շփոված է, բայց մասնագետներն աշխատում են»,- ներկայացրեց նա։
Տեղեկացնենք, որ Տիգրանի հուղարկավորությունից հետո մայրը լքել է Ծափաթաղը, այժմ գտնվում է հայրական տանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



