Փաշինյանին զեկուցել են, որ Վաղարշապատում իրենց վիճակը ծանրագույն է
POLITICSՄեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը մոտ մեկ շաբաթ առաջ քպական կին պատգամավորներից մի քանիսին անձնապես խնդրել է այցելել Վաղարշապատ խոշորացված համայնքի բնակավայրեր, հատկապես Էջմիածին քաղաք և, տուն առ տուն այցելելով, ճշտել տեղի բնակչության իրական վերաբերմունքը ՔՊ-ի թկնածու Արգիշի Մեխակյանի նկատմամբ: Միևնույն ժամանակ, զգուշացրել է, որ արդյունքների մասին որևէ մեկի մոտ չխոսեն և անձամբ իրեն զեկուցեն:
Մեր աղբյուրների փոխացմամբ, մոտ 3-4 օր շրջելուց հետո Փաշինյանին զեկուցել են, որ Մեխակյանի հանդեպ վերաբերմունքը ոչ թե վատ է, այլ ծայրահեղ վատ է, այն է՝ հաղթելու ո՛չ տեսական, ո՛չ գործնական որևէ շանս չկա: Սա առիթ է դարձել, որ Փաշինյանը հանձնարարի տոտալ մոբիլիզացնել ամբողջ վարչական ռեսուրսը, ավելի ինտենսիվ ու ագրեսիվ դարձնել քարոզչությունը այդ թվում՝ որոշակի «հարցումների» տվյալներ նետել դաշտ, ինչն, ի դեպ, երեկ արդեն արվեց:
Իսկ թե ինչու է խնդրել հենց կին պատգամավորներին, պատճառը շատ հասկանալի է. որպեսզի հանկարծ կոնֆլիկտներ չլինեն: Ի վերջո, հայ ժողովուրդը անհամեմատ ավելի հանդուրժող է կանանց նկատմամբ՝ անկախ նրանից, թե ինչ քաղաքական ուժ են ներկայացնում: Իսկ ՔՊ-ի նկատմամբ հանրության ներկա գերբացասական վերաբերմունքը հաշվի առնելով՝ սա կարևոր հանգամանք է՝ հնարավոր վեճերից ու կոնֆլիկտներից խուսափելու համար:



