Yerevan, 18.April.2026,
00
:
00
BREAKING


GreatBritain news-ը` Սամվել Կարապետյանի ազատազրկման ու եկեղեցու դեմ հարձակումների մասին

BLOG
Բրիտանական հեղինակավոր GreatBritain news - ը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանում եկեղեցու շուրջ հարձակումների և քաղաքական հետապնդումների, մասնավորապես, Սամվել Կարապետյանի ու հոգևորականների կալանավորման խնդիրներին։ Հոդվածում ներկայացված է նաև լորդ Ջեքսոնի խոսքը, որը նոյեմբերի 12-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում կազմակերպել էր «Հայաստանի ավտորիտար շրջադարձը. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հալածանքները» թեմայով քննարկում։

Հոդվածը վերնագրված է «Աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը բախվել է հալածանքների ճգնաժաին․ երեք բարձրաստիճան հոգևորական ձերբակալվել են, իսկ մեկ արքեպիսկոպոս՝ դատապարտվել ազատազրկման»։

Ստորև ներկայացնում ենք հոդվածի հայերեն տարբերակը։

Հայաստանի վարչապետը մեղադրվում է բռնապետական վարքագծի մեջ.
Հայաստանում քաղաքական հետապնդումների մասին նոր, ծավալուն զեկույցը զգուշացնում է, որ աշխարհի ամենահին քրիստոնյա երկրում կրոնի ազատությունը վտանգի տակ է։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրվում է բռնապետի պահելաձևի և Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու (որի պատմությունը սկսվում է 301 թվականից) նկատմամբ սանձարձակ հարձակում սկսելու մեջ։

Զեկույցի համաձայն՝ պարոն Փաշինյանը փորձել է հեռացնել եկեղեցու առաջնորդին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, և բանտարկել եկեղեցու առաջատար հոգևորականներին ու հավատացյալներին։ Արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման՝ կառավարությանը քննադատելու համար։

Գործարար Սամվել Կարապետյանը նույնպես բանտարկվել է՝ եկեղեցու պաշտպանության օգտին հանդես գալու համար։ Նրա ունեցվածքը էլեկտրամատակարարման ընկերությունը (ՀԷՑ) բռնագրավվել է։ Կարապետյանը նախնական կալանքի տակ է գտնվում այս տարվա ամռանից՝ Երևանում խորհրդային ժամանակներից հայտնի դարձած տխրահռչակ բանտերից մեկում։

Կրոնական ազատությունների հարցերով միջկուսակցական խորհրդարանական խմբի փոխնախագահ, լորդ Ջեքսոնը՝ Փիթերբորոյից, ասել է. «Աշխարհի ամենահին քրիստոնյա երկրում, ինչպես նաև քաղաքակիրթ և ժամանակակից Եվրոպայում հավատարիմ քրիստոնյաներին իրենց հավատը պաշտպանելու համար բանտարկելը սարսափելի երևույթ է»։

«Քրիստոնեական համայնքները Հայաստանում պետք է պահպանեն իրենց իրավունքը՝ համախմբվելու և խաղաղությամբ աղոթք անելու՝ առանց բռնի ահաբեկման, բանտարկության կամ ավելի վատ հետևանքների ենթարկվելու», — ասել է նա։

«Աշխարհը հետևում է մարդու իրավունքների խախտումներին, որոնք կատարվում են այս ճնշված քրիստոնեական համայնքների նկատմամբ»։

Amsterdam & Partners միջազգային իրավաբանական ընկերությունը իր մանրամասն զեկույցում մեղադրել է պարոն Փաշինյանին բռնապետական վարքագիծ դրսևորման մեջ՝ մյուս տարի կայանալիք ընտրություններում իշխանությունը պահելու փորձի համար։
Վերջին տարիներին պարոն Փաշինյանի ժողովրդականության կտրուկ անկման զուգահեռ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակում է հսկայական ժողովրդական աջակցություն վայելել․ երկրի երեք միլիոն բնակչության շուրջ 97.5 տոկոսը իրեն համարում է ՀԱՍԵ հետևորդ, իսկ վստահության ցուցանիշը կազմում է մոտ 60%։

«Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ կատավելիքը և Սամվել Կարապետյանը կատարվողը այս բռնապետական կառավարման վերջին դրսևորումներից է։ Ազգային եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչներին և նրանց կողմնակիցներին՝ անհիմն, չարամիտ և քաղաքականապես ուղղորդված դատավարություններով քննադատությունը լռեցնելու և վերջիններիս հանդեպ վերահսկողություն հաստատելու նպատակով բացահայտ հետապնդումը ժողովրդականություն չվայելող և քաղաքականապես անպիտան ռեժիմի քայլ է, որը ցանկացած գնով փորձում է կառչել իշխանությունից։

Սակայն սա նոր երևույթ չէ։ Իրականում, Հայաստանի կառավարությունը պարզապես վերադառնում է վաղուց հաստատված մի պրակտիկայի՝ քաղաքական հետապնդումները օգտագործելու միջոցով վերահսկողություն հաստատելու և պատիժ գործողություններ իրականացնելու պրակտիկային», - ասվում է զեկույցում։

Զեկույցում հավելվում է, որ «թիրախը բարձր վստահություն վայելող կրոնական հաստատությունն է և նրա կողմնակիցները»։

«2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասով Փաշինյանը իր իշխանությունը պահպանելու հուսահատ ձգտման մեջ ոչինչ չի ուզում թողնել պատահականությունների դաշտում», — նշվում է զեկույցում։

Եկեղեցու և պետության միջև հակամարտությունը առաջ եկավ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում պարտությունից հետո:

Ավելին քան 100,000 հայ ստիպված եղավ փախչել՝ փնտրելով անվտանգություն:

«Եկեղեցին իր բացառիկ առաքելությունն է իրականացրել՝ վճռականորեն պաշտպանելով Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի իրավունքները և ապահովելով նրանց ազգային ինքնության պահպանությունը: Հենց սա էլ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն բերեց բախման վարչապետի հետ, ով լայնորեն քննադատվել է թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանելությունը ձախողելու համար», — եզրափակում է զեկույցը։
Եկեղեցին և երկրի այլ ազդեցիկ հաստատություններ քննադատել են պարոն Փաշինյանին՝ երկրի սահմանների անվտանգությունը և քաղաքացիների պաշտպանությունը ձախողելու համար։

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և Քրիստոնեական Միջազգային Աջակցություն կազմակերպությունը քննադատել են պարոն Փաշինյանի հարձակումը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ։


«2023 թվականին չկարողանալով կանխել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը, 2018 թվականից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հետապնդում է նրանց, ովքեր քննադատում են իր իշխանությունը և վարած քաղաքականությունը, — նշվում է զեկույցում:

«Փաշինյանը իր անձնական առաքելությունն է դարձրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին գահընկեց անելը՝ ներկայիս եկեղեցու ղեկավարի նկատմամբ ձեռնարկելով առցանց հարձակման մի շարք փորձեր:

Վարչապետը նաև կազմակերպել է Սամվել Կարապետյանի կալանավորումը և նրա բիզնես ակտիվների բռնագրավումը՝ այն բանից հետո, երբ բարերարը 2025 թվականի հունիսի 17-ին ի պաշտպանություն եկեղեցու հանդես է եկել հակիրճ հայտարարությամբ:
Միևնույն ժամանակ, վարչապետի կողմից եկեղեցու դեմ իրականացվող արշավի շրջանակներում եպիսկոպոսներ և հավատացյալներ են ձերբակալվել, որի նպատակը եղել է եկեղեցուն ճնշելն ու ահաբեկելը»:

Տարածաշրջանային փորձագետ և լրագրող Ալիսոն Մյուզը նշում է, որ Եկեղեցին «այդպիսի գոյաբանական վտանգի չի առնչվել այն ժամանակից ի վեր, երբ Խորհրդային Միության ամենախիստ տարիներին տեղի էին ունենում զտումներ և իշխանության կոնսոլիդացիա:

«Պատմությունը Հայաստանում կարծես կրկնվում է», — ավելացրել է նա:
 
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers