Նոր Հայաստանում ամբողջ իրավապահ համակարգը լծված է ընդդիմադիրների վրա կեղտոտ կոմպրոմատներ հավաքելով․ Աննա Կոստանյան
BLOGՆոր Հայաստանում ազատ խոսքի համար հանրային գործիչներին առավոտ կանուխ` 7-ին, տներում դիվադադար անելով, ասֆալտին ծեփելով, տան անդամների աչքի առաջ` ամենավերջին հանցագործի պես բերման են ենթարկում ալեն սիմոնյանի հաղորդման հիման վրա, կարծես էդ մարդիկ իրենց ֆիզիկական տվյալներով վտանգ կարող էին ներկայացնել դիմակավոր, բիլյակավոր իրավապահների համար կամ մի էնպիսի հանցագործության էին ունակ, որ խեղճուկրակ դիմակավորները վախից գետնին փռելով պիտի բերման ենթարկեին անպայման:
Իսկ այ վարչապետի անմիջական ներկայությամբ ու մասնակցությամբ տեղի ունեցած ավթովթարին հղի կնոջը սպանած ավտոշարասյան վարորդը շարունակում է մնալ ազատության մեջ և խուսափել պատիժ կրելուց, ավելին, այնքան են ձգձգում, որ վաղեմության ժամկետով գործը փակվի, ավելին` նրան ոչ մի պարագայում ասֆալտին փռելով բերման չէին ենթարկի, դե որովհետև նա նիկոլ փաշինյանի անձնական օգտագործման ... վարորդն է, հա ու նաւ ալեն սիմնոյանը որևէ պարագայում նրա վրա հաղորդում չէր տա, որ մարդ ա սպանել, հապճեպ գային տանեին, որ հանկարծ պատահմամբ նույն արագությամբ մեքենան վարելով էլի մարդ չսպաներ, չէ, ոնց կարելի է:
Նոր Հայաստանում ամբողջ իրավապահ համակարգը լծված է ընդդիմադիրների վրա կեղտոտ կոմպրոմատներ հավաքելով, հսկելով, լսել, ձայնագրելով ու տեսաձայնագրելով, էդքան ծանրաբեռնվածության պայմաններում ո՞նց իրական հանցագործներին բռնեն, որ օրը ցերեկով գրեթե ամեն օր այս կամ այն մարզում մարդ են սպանում, բա ո՞վ կաթողիկոսին բռնելու ուղղությամբ ծանր աշխատանքներ տանի, որ հետո պարգևավճարներ ստանա...
Մի խոսքով, սրանց ռեպրեսիաներն ունեն ընդամենը մեկ նպատակ` ԼՌԵՑՆԵԼ ԲՈԼՈՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ, վախ տարածել, որպեսզի ոչ մեկը չհամարձակվի հակառակվել ոչ հայկական օրակարգի սպասարկուներին:
Հայաստանն այլևս օկուպացված է հայրենիրքը մաս-մաս հանձնողների կողմից, ովքեր սպառել են թե իրենք իրենց, թե հայ ժողովրդի համբերությունը: Լռությունը, համակերպումը, աչք փակելը բերելու է նրան, որ մի օր ՍՐԱՆՔ ԹԱԿԵԼՈՒ ԵՆ ՆԱԵՎ ՁԵՐ ԴՈՒՌԸ ՈՒ ՓՌԵՆ ԱՍՖԱԼՏԻՆ` հատիկ-հատիկ, չկասկածեք...
1
Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBank
2
Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank
3
Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank
4
AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest
5
Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community



