Հայաստանի անվտանգության խնդիրը օդից կախված է․ Մհեր Ավետիսյան
BLOGՀետևելով հայաստանյան քաղաքական դիսկուրսին՝ ինձ անկեղծ մի հարց է հետաքրքրում․ մեր քաղաքական գործիչները չե՞ն հետևում՝ ինչ է կատարվում աշխարհում, չե՞ն հասկանում, որ աշխարհում տեղի է ունենում 3-րդ աշխարհամարտի նախապատրաստման գործընթաց, որ Եվրոպան հատկապես պատրաստվում է Ռուսաստանի հետ ուղիղ պատերազմի՝ չբավարարվելով միայն Ուկրաինայի տարածքում Ուկրաինային ամեն տեսակ օգնություն տրամադրելով։ Այսօր ակնհայտորեն եվրոպական պետությունները մեծացնում են իրենց ռազմական բյուջեները, զինվում են, և նրանց հռետորաբանությունը ակնհայտ ցույց է տալիս, որ պատրաստվում են Ռուսաստանի դեմ ուղիղ պատերազմի։
Իսկ այս ամենի ֆոնին Հայաստանը հայտարարում է, որ գնում է դեպի Եվրոպա և հայտ է ներկայացնում Եվրոպական միության անդամ դառնալու։ Այս հարցը թողած՝ մեր քաղաքական գործիչները քննարկում են ամեն ինչ՝ բացի ամենակարևոր հարցից, որից կախված է Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգությունը։
Սիրելի՛ ժողովուրդ, մենք չենք կարող մատների արանքով նայել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր շուրջ և այն ամենին, ինչը տեղի է ունենում Հայաստանի ներսում։ Մենք պետք է ստիպենք մեր քաղաքական էլիտաներին լուծել Հայաստանի անվտանգության, մեր ժողովրդի անվտանգության խնդիրը։ Որքան էլ այսօր մեր քաղաքական ուժերը խոսեն, որ Հայաստանի անվտանգության խնդիրը լուծված է և խաղաղություն են բերել տարածաշրջան, դա այդպես չէ, և իրականում Հայաստանի անվտանգության խնդիրը օդից կախված է, և այս հարցն է, որ բոլורס պետք է քննարկենք, որքան էլ մյուս հարցերը լինեն կարևոր՝ ժամանակավորապես թողնելով այդ հարցերի քննարկումը ապագային։
1
Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube Invest
2
Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia
3
Lusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation
4
AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG
5
Ucom’s Green Initiative Reaches Urtsadzor



