Հրաժարվիր այս դեղերից, եթե ուզում ես երկար ապրել
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ժամանակակից բժշկությունը մեզ տալիս է հազարավոր դեղամիջոցներ, որոնք օգնում են բուժել հիվանդությունները, սակայն մասնագետները նախազգուշացնում են՝ որոշ դեղերի չկշռադատված օգտագործումը կարող է կրճատել կյանքի տևողությունը։ Խոսքը ոչ թե բժշկի կողմից նշանակված բուժման, այլ ինքնաբուժման և չարաշահման մասին է։
1. Ցավազրկողներ (հատկապես՝ ոչ ստերոիդային հակաբորբոքայիններ)
Իբուպրոֆենը, նապրոքսենը, դիկլոֆենակը և նմանատիպ դեղերը լայնորեն օգտագործվում են գլխացավի կամ հոդացավերի դեպքում։ Սակայն երկարատև ընդունման դեպքում դրանք կարող են վնասել լյարդը, ստամոքսի լորձաթաղանթը և սրտանոթային համակարգը։
2. Քնի և հանգստացնող դեղեր (բենզոդիազեպիններ)
Դեղեր, որոնք նախատեսված են նյարդային լարվածությունը նվազեցնելու կամ քունը կարգավորելու համար (օր.՝ դիազեպամ, ալպրազոլամ), կարող են առաջացնել կախվածություն։ Հաճախակի օգտագործումը կապված է հիշողության խանգարումների, ընկնելու ռիսկի և նույնիսկ վաղաժամ մահացության հետ։
3. Այրոցը նվազեցնող միջոցներ
Գաստրիտի կամ այրոցքի դեմ նախատեսված որոշ դեղեր՝ ինչպես օմեպրազոլը կամ պանտոպրազոլը, երկարաժամկետ ընդունման դեպքում կարող են խաթարել մարսողական համակարգի բնական հավասարակշռությունը և ազդել միկրոտարրերի յուրացման վրա՝ թուլացնելով ոսկորները և իմունային համակարգը։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը
Հետևեք մեզ՝ այստեղ



