Մոլդովայում բացվել է նոր արևային էլեկտրակայան
ECONOMICS«Մոլդովագազ» ընկերությունների խմբի անդամ «Տրանսավտոգազ»-ը Ստրասենի մունիցիպալիտետում շահագործման է հանձնել 4 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան, գրում է noi.md–ն։ «Մոլդովագազ» ԲԲԸ-ի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնակատար Վադիմ Չեբանի խոսքով՝ նախագիծն իրականացվել է բարդ վայրում և կարճ ժամանակահատվածում՝ նախագծի գլխավոր կապալառու՝ SDS Ekip ընկերության պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։ Էլեկտրակայանը կկարողանա տարեկան արտադրել մինչև 5 միլիոն կիլովատտ-ժամ «կանաչ» էլեկտրաէներգիա, ինչը «Տրանսավտոգազ»-ին թույլ կտա զգալի ներդրում ունենալ երկրի էներգետիկ անվտանգության և ամբողջ էներգետիկ համակարգի հավասարակշռության գործում։ Նախագծի հաջորդ փուլը էներգիայի կուտակման համակարգերի (կուտակման մարտկոցների) ստեղծումն է, որը կբարձրացնի նախագծի արդյունավետությունը, հատկապես էներգիայի պիկային սպառման ժամերին, և զգալիորեն կամրապնդի Մոլդովայի Հանրապետության սպառողների էներգամատակարարման համակարգը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]



