Yerevan, 18.March.2026,
00
:
00
BREAKING


Հայտնի է Աբովյանում 24-ամյա Սարգիսին կյանքից զրկելու պատճառը․ նոր մանրամասներ՝ Հանրապետությունը ցնցած ողբերգությունից

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ինչպես նոյեմբերի 10-ին հայտնել էր SHAMSHYAN.com-ը, այդ օրը Աբովյան քաղաքում սպանություն և սպանության փորձ էր տեղի ունեցել քաղաքի ամենամարդաշատ վայրում, այդ թվում տարեցների և երեխաների աչքի առաջ, որը տևել էր մի քանի րոպե ու զարմանալի է, որ այդ միջադեպի մասին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում՝ վարչության պետ Վարդան Խաչատուրյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում՝ բաժնի պետ Տիգրան Պողոսյանի գլխավորությամբ, չեն տիրապետել օպերատիվ իրավիճակին, կարելի է ասել տեղում ոչ միայն դոփել են, այլ նաև աշխատանքում պաղել են, քանի որ ինչպես տեղեկանում ենք սպանվածի ընկերներից, մինչ այդ՝ ամսիներ առաջ, Գինու փառատոնի օրը միջադեպ է տեղի ունեցել սպանվածի և կասկածյալի միջև, որը այնուհետև օրեր անց շարունակվել է Աբովյան քաղաքում, ինչն էլ դարձել է 24-ամյա երիտասարդի մահվան պատճառ:

Իսկ եթե Կոտայքի քրեական ոստիկանները ու Կոտայքի համայնքային ոստիկանները տիրապետեին օպերատիվ իրավիճակին, ապա կկանխվեր այս սպանությունը, որը ցնցել է ոչ միայն Աբովյան քաղաքը, այլ նաև ամբողջ Հանրապետությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ, օրը ժամը 17։30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ շտապօգնության բժիշկների հերթապահ բրիգադը կանչով մենել է Աբովյան 2-րդ միկրոշրջան 20 հասցե և Աբովյան քաղաքի համար 7 հիմանական դպրոցի մոտից դանակահարված քաղաքացու է բուժօգնություն ցուցաբերել, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն։ Մեկ ժամ անց նույն բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել են, որ դանակահարության հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա։

Հիվանդանոց մեկնած քրեական ու համայնքային ոստիկանները պարզել են, որ մահացածը Աբովյան քաղաքում հաշվառված 24-ամյա Սարգիս Զեյնալյանն է։

Տեղում բժիշկները հայտնել են, որ մյուս վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար Կոտայքի քրեական ու համայնքային ոստիկանները, ապա նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայություն Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ համագործակցելով ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի հետ՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետ տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Պապյանի գլխավորությամբ պարզել են, որ Աբովյան քաղաքի բնակիչ 42-ամյա Աշոտ Սոխրաբյանցի և հիվանդանոցում մահացած Ս․ Զեյնալյանի միչև տեղի է ունեցել վիճաբանություն, որի վերաբերյալ կողմերը ընդհանուր հայտարարի չգալով ժամը 17։00-ի սահմաններում Ա․ Սոխրաբյանցի ընկեր, Աբովյան քաղաքի բնակիչ 27-ամյա Հայկ Սուքիասյանը տեսնելով Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 20 շենքի մոտ է կանգնած Ս․ Զեյնալյանը իր ընկեր, Աբովյանի բնակիչ 25-ամյա Սլավիկ Թորոսյանի հետ, զանգահարել է Ս․ Սոխրաբյանցին և հայտնել այդ մասին, ինչից հետո նրա մոտ են եկել Ե․ Սահակյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա Բենյամին Սոխրաբյանցը, ապա, Բ․ Սոխրաբյանցը քայլելով մոտեցել է Ս․ Զեյնալյանին և Ս Թորոսյանին, սկսել զրուցել նրանց հետ, որի ընթացքում Ա․ Սոխրաբյանցը իր մոտ եղած դանակով թիկունքից մի քանի հարված է հասցրել Ս․ Զեյնալյանին, որից հետո Բ․ Սոխրաբյանցը նույնպես լրացրել է եղբոր գործողությունները և այն ավարտելուց հետո եղբոր հետ դիմել է փախուստի։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն», «առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կոտայքի մարզի քրեական ու համայնքային ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ կասկածյալներին հայտնաբերելու ուղղությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Ա․ Սոխրաբյանցը և Բ․ Սոխրաբյանցը հարազատ եղբայրներ են։

Նախաքննությանն շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հայտնում։

Սպանված երիտասարդի հարազատներից մեկը, հրապարակային անդրադառնալով նրա սպանությանը, ասել է․ «Ամիսներ առաջ՝ Գինու փառատոնի օրը, Սարգիսը կանգնել էր իր հավատքի ու քրիստոնեական արժեհամակարգի կողքին։ Երբ ամբոխի մեջ մի քանի անձինք բացահայտորեն հայհոյել էին հավատացյալներին, Սարգիսը չէր լռել։ Այդ պահից նա դառնում է նրանց քենի թիրախը։ Նրանք ամիսներ շարունակ պահեցին այդ ատելությունը, սպասեցին հարմար պահին։ Եվ նոյեմբերի 10-ին՝ Հանրապետության փողոցում, նրան խփեցին մեջքից… որովհետև դեմից չէին համարձակվի։ Սարգիսին կարող էին միայն մեջքից խփել։ Նրա կյանքը խլեցին նրանք, ովքեր վախենում էին անգամ աչքերին նայել»։

Հետևեք մեզ՝ այստեղ

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients