Yerevan, 24.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Հրաբխի ժայթքման հետևանքով զոհվել է ավելի քան 20 հազար մարդ. «Փաստ»

LIFE

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Կույրերի միջազգային օր, Ռուսաստան՝ Քիմիական և ռադիացիոն պաշտպանության զորքերի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1114– Հայաստանում մեծ երկրաշարժ է եղել, որից խիստ տուժել է Սիս քաղաքը:

1808- Թուրքիայում սկսել է հրատարակվել ամենահին հայալեզու թերթը` «Ժամանակը»:

1894 – ծնվել է դերասան Լևոն Զոհրաբյանը:

1895 – ծնվել է հայազգի խորհրդային պետական և քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանը:

1908 – վախճանվել է հայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ, ֆիդայի Սևքարեցի Սաքոն (Սարգիս Ծովանյան):

1927 – ծնվել է ծաղրանկարիչ Գեորգի Յարալ յանը:

1937 – ծնվել է դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը:

1937 – վախճանվել է խորհրդահայ բանաստեղծ Հակոբ Հակոբյանը:

1959 – վախճանվել է բանաստեղծ և արձակագիր Արիս Շաքլ յանը:

1920 – Հայաստանի կառավարության գիտությամբ վրացական զորքերը մտել են 1919 թվականի հայ-վրացական պատերազմի արդյունքում ստեղծված չեզոք գոտի, որպեսզի կանխվի այդ տարածքների օկուպացիան թուրքերի կողմից:

2005 – Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաքում փորձ է արվել հրկիզել քաղաքի Հայկական մշակույթի կենտրոնը:

2006 – «Նյու Յորք Լայֆ» ապահովագրական ընկերությունը սկսել է փոխհատուցումների վճարումը Հայոց ցեղասպանության զոհերի ավելի քան 2 հազար ժառանգներին:

2009 – վախճանվել է բուսաբան Արմեն Թախտաջյանը:

2014 – Մայր Աթոռում աշխատանքներն է ավարտել Հայ առաքելական եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը, որտեղ որոշվել է առաջիկա ապրիլի 23-ին իրականացնել Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասում:

2019 – Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել:

2020 – Երևանի Ազատության հրապարակում կայացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հերթական հանրահավաքը։

2020 – Ուրուգվայի Մոնտեվիդեո նահանգի օրենսդիր մարմինը միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը:

ԱՇԽԱՐՀ

354 – ծնվել է փիլիսոփա և աստվածաբան, լատինական հայրաբանության կարկառուն ներկայացուցիչ, կաթոլիկ եկեղեցու հայր Օգոստինոս Երանելին:

1002 – Էտերելդ 2-րդ Խելագարի հրամանով Անգլիայի հարավային շրջաններում իրականացվել է դանիացիների սպանդ:

1775 – անկախության համար մղվող պատերազմի ընթացքում Ջորջ Վաշինգտոնի ղեկավարած բանակը գրավել է Մոնրեալը:

1805 – վիեննացի մսագործ Իոհան Լաները ստեղծել է նրբերշիկը:

1810 – ծնվել է ռուս նշանավոր գիտնական, վիրաբույժ, մանկավարժ և հասարակական գործիչ Նիկոլայ Պիրոգովը:

1850 – ծնվել է շոտլանդացի արձակագիր և բանաստեղծ, աշխարհահռչակ արկածային վեպերի հեղինակ Ռոբերտ Լուիս Սթիվենսոնը («Գանձերի կղզին», «Սև նետը» և այլն):

1862 – Լուիս Քերոլը, Ալիս Լիդլին տված խոստմանը համաձայն, սկսել է գրել Ալիսի մասին հեքիաթը:

1868 – վախճանվել է իտալացի նշանավոր կոմպոզիտոր Ջոակինո Ռոսսինին:

1903 – վախճանվել է իմպրեսիոնիզմի ամենաառաջին և ամենահետևողական ներկայացուցիչներից մեկը՝ ֆրանսիացի նկարիչ Կամիլ Պիսսարոն:

1907 – ֆրանսիական Նորմանդիայում Պոլ Կորնյուն իր ստեղծած ուղղաթիռով կարողացել է 2 մետր (6,5 ֆուտ) բարձրանալ օդ:

1913 – կնքվել է թուրք-հունական համաձայնագիր, համաձայն որի, հույները Էգեյան ծովի Թինիդոս, Իմբրդոս և Դոդեկանես կզիներից բացի ստացել են նաև Կրետե կղզին:

1928 – Լենինի ուղեղի հետազոտման լաբորատորիայի հիմքի վրա գերմանացի ֆիզիոլոգ Օսկար Ֆոգտը Մոսկվայում ստեղծել է Ուղեղի ինստիտուտը:

1940-Willis Motor Co ընկերությունը փորձարկել է առաջին ջիպ ավտոմեքենան:

1943 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ավարտվել է խորհրդային զորքերի Կիևյան հարձակողական օպերացիան:

1964 – տեղի է ունեցել «Ֆանտոմաս» ֆիլմի պրեմիերան:

1985 – ժայթքել է 1845 թվականից մարած կոլումբիական Նևադո-դել-Ռուիս հրաբուխը, որի արդյունքում զոհվել է մոտ 20000 մարդ:

1994 – Շվեդիայում անցկացված հանրաքվեի արդյունքներով երկիրը միացել է Եվրամիությանը 2001 – Հյուսիսային դաշինքի ուժերը մտել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ:

2007 – Ռուսաստանը պաշտոնապես իր զորքերը հանել է Բաթումիից:

2015 – Փարիզում տեղի է ունեցել ահաբեկչությունների շարք։

2022 – Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվել է 6, վիրավորվել՝ ավելի քան 80 անձ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR