Աբովյան քաղաքում 24 տարեկան տղային սպանողներին չեն գտել. կալանքի դիմում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Աբովյան քաղաքում 24 տարեկան տղային դանակահարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ՝ սպանության հատկանիշներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։
Հայտնել էինք, որ Աբովյանում նոյեմբերի 10-ին դանակահարության հետևանքով մահացած երիտասարդը՝ Սարգիս Զ.-ն, Աբովյան քաղաքից էր, 24 տարեկան: դանակահարությունը տեղի էր ունեցել Աբովյանի կենտրոնական հատվածում՝ Հանրապետության – Օգոստոսի 23 փողոցների խաչմերուկում՝ կանգառասրահի մոտ:
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, խուլիգանության հատկանիշներով: Նախաքննության ընթացքում նշանակվել են դատագենետիկական և դատաբժշկական փորձաքննություններ:
Հետևեք մեզ՝ այստեղ



