Գիտնականները բացահայտել են մղձավանջների պատճառներից մեկը
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամերիկացի հետազոտողների կարծիքով՝ անհանգիստ երազները հաճախ առաջանում են օրվա ընթացքում սթրեսային մտքերից։
Գիտնականները փորձ են անցկացրել, որին մասնակցել է ավելի քան 700 մարդ։ Մեկ շաբաթվա ընթացքում կամավորները գրանցել են իրենց երազները և պատասխանել մասնագետների հարցերին։
Ուսումնասիրության ընթացքում հետազոտողները մասնակիցների մտքերը բաժանել են չորս խմբի՝ ինքնաբուխ մտքեր, մտքեր, որոնք կախված են սահմանված նպատակներին հասնելուց, բայց կապված չեն խթանների հետ, մտքեր, որոնք պայմանավորված են խթաններով, բայց կապված չեն առաջադրանքների հետ, և մտքեր, որոնք առաջ են գալիս և՛ առաջադրանքներից, և՛ խթաններից։
Արդյունքները բացահայտեցին նմանություններ երազների և ցերեկային մտորումների միջև, որոնք կապ չունեին որևէ առաջադրանքի հետ։ Ավելին, մասնակիցները երազում տեսել են պատկերներ, որոնց մասին մտածել են օրվա ընթացքում և որոնք կապ չունեն խթանի հետ։ Կամավորները նշել են, որ իրենց երազները բնութագրվում էին վառ արտահայտվածությամբ, բայց բովանդակության բացակայությամբ։
Փորձը նաև ցույց է տվել, որ մարդիկ, ովքեր սովոր են ինտենսիվորեն մտածել իրադարձությունների և գործողությունների մասին, ավելի հակված են երազում տեսնելու վերացական, անհանգստացնող և բացասական պատկերներ։
Թարգմանությունը՝ Past.am-ի
Հետևեք մեզ՝ այստեղ



