Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


Վաշինգտոնյան հռչակագրի պատրանքը

INTERVIEW

Հայաստանյան քաղաքական դիսկուրսում Վաշինգտոնյան հռչակագիրը շարունակում է դիտվել որպես «խաղաղության ճանապարհ» ներկայացվող, սակայն իրականում վտանգավոր և անարդյունավետ փաստաթուղթ։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը «Փաստ»-ի հետ զրույցում ընդգծում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկացած խնդրահարույց հարցի դեպքում փորձում է արդարանալ այս հռչակագրով՝ վկայակոչելով, թե «Վաշինգտոնում նման բան չի պայմանավորվել»։ Այդուհանդերձ, ըստ փորձագետի, այս փաստաթուղթը ոչ միայն իրավական ուժ չունի, այլև որևէ կերպ չի կարող զսպել Ադրբեջանի ագրեսիան։

Սուրենյանցի խոսքով՝ «Ալմաթիի համաձայնագրի» վրա հիմնված վաշինգտոնյան հռչակագրում բացակայում են տարածքային հստակ պարամետրեր։ Սա ստեղծում է մանևրելու լայն դաշտ Բաքվի համար, որը տարբեր կերպ է մեկնաբանում դրա դրույթները՝ հատկապես «trip»-ի (տրանսպորտային միջանցքի) շահագործման պայմանների հարցում։ «Ալիևի ագրեսիվ օրակարգի ճանապարհին Վաշինգտոնի համաձայնագիրը ոչ միայն խոչընդոտ չէ, այլև կայունացնող գործոն լինել չի կարող»,- շեշտում է Սուրենյանցը։

Քաղաքագետը նկատում է, որ Դոնալդ Թրամփի միջնորդական ոճը՝ որը նա անվանում է «թրամփացում», ունի պրոպագանդիստական բնույթ։ Թրամփը հակամարտող կողմերի ղեկավարներին հրավիրում է իր մոտ, նրանցից պահանջում կամ խոստանում ինչ-որ բան, ապա իր ներկայությամբ կազմակերպում ստորագրություն, որը հետո որևէ գործնական հետևանք չի ունենում։ «Այսպես էր Վաշինգտոնյան հռչակագրի դեպքում ևս։ Այն ունի միայն ցուցադրական նշանակություն, իսկ հակամարտության խորքային պատճառները մնում են անփոփոխ։ Փաստաթղթում բացակայում են իրական մեխանիզմներ՝ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար»,- ընդգծում է նա։

Սուրենյանցի գնահատմամբ՝ Փաշինյանը փորձում է Ալիևի առաջ կատարած զիջումները ներկայացնել որպես Վաշինգտոնի պահանջներ, բայց իրականում այդ հռչակագիրը որևէ ինստիտուցիոնալ արժեք չունի։ «Թրամփի գործոնի բացակայության պարագայում այն դառնում է ընդամենը պատմական միջադեպ՝ առանց քաղաքական հետևանքների։ Երբ Թրամփը այլևս նախագահ չլինի, այդ պայմանավորվածությունները պարզապես կկորչեն նրա հետ միասին»,- հավելում է քաղաքագետը։

Նա հիշեցնում է նաև Եգիպտոսում կայացած գագաթնաժողովի մի դրվագ, երբ Թրամփը մատնացույց էր արել Ալիևին՝ ասելով, թե հենց նրա համար է նախաձեռնել Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումը։ «Փաստացի, Վաշինգտոնում տեղի է ունեցել Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համաձայնություն, որտեղ Նիկոլ Փաշինյանը պարզապես դեկորատիվ դերակատարում է ունեցել»,- ընդգծում է Սուրենյանցը։

Անդրադառնալով ներքաղաքական գործընթացներին՝ մասնավորապես Վաղարշապատի ավագանու առաջիկա ընտրություններին, Սուրենյանցը նշում է. «Դժվար է հստակ կանխատեսումներ անել, սակայն չեմ բացառում, որ Գյումրու սցենարը կարող է կրկնվել։ Հավանական է, որ ոչ մի ուժ չհավաքի 50+1 ձայն, և ընդդիմադիր ուժերից առավելագույն ձայներ ստացած թեկնածուն դառնա միասնական ընդդիմադիր քաղաքապետի թեկնածու»։

Վաշինգտոնյան հռչակագիրը, որի շուրջ իշխանությունը շարունակում է կառուցել իր «խաղաղության» հռետորաբանությունը, ըստ էության դառնում է արտաքին կախվածության և ներքին քաղաքական վախերի քող։ Սուրենյանցի դիտարկմամբ՝ այն ոչ թե խաղաղություն է բերում, այլ ընդամենը ժամանակավոր ստվեր՝ որի ներքո ավելի խորանում են տարածաշրջանային հակասությունները։

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6