Կործանված թուրքական ռազմական ինքնաթիռում եղել է 20 զինծառայող
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաց-ադրբեջանական սահմանին կործանված թուրքական C-130 ռազմական ինքնաթիռում եղել է 20 զինծառայող, որոնց թվում՝ անձնակազմի անդամներ, հաղորդում է Anadolu-ն՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը։
Վրաստանի օդային նավիգացիայի ծառայությունը հայտարարության մեջ նշել է, որ ռադարի հետ կապը կորել է ինքնաթիռի՝ Վրաստանի օդային տարածք մտնելուց մի քանի րոպե անց։
Հայտարարության մեջ նշվում է, որ ինքնաթիռը որևէ աղետի ազդանշան չի ուղարկել։
Որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Ադրբեջանի նախագահը և պաշտպանության նախարարը ցավակցություն են հայտնել իրենց թուրք գործընկերներին։
Նախկինում հաղորդվել էր, որ ինքնաթիռում եղել են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի զինվորներ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է զոհերի մասին՝ առանց նշելու թիվը։
Հետևեք մեզ՝ այստեղ



