Հայաստանում Ozon-ի շրջանառությունը 2025 թվականի 3-րդ եռամսյակում աճել է ավելի քան 1.5 անգամ
ECONOMICSOzon-ի եկամուտները 2025 թվականի 3-րդ եռամսյակում աճել է 59%-ով՝ տարեկան կտրվածքով՝ հասնելով 1.04 տրիլիոն դրամի։ Շրջանառությունը (GMV)՝ ներառյալ ծառայությունները, տարեկան աճել է 53%-ով և կազմել 5.32 տրիլիոն դրամ։ Հայաստանում մարքեթփլեյսի շրջանառությունն էլ է աճել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի քան 1.5 անգամ։
Ozon-ի ակտիվ գնորդների բազան աճել է 18%-ով և հասել 63 միլիոնի։ Հայաստանում հարթակի հաճախորդների թիվը նույնպես աճել է՝ ավելի քան մեկ երրորդով։ Գնորդների հավատարմությունը նույնպես շարունակում է աճել․ միջին հաշվով Ozon-ի յուրաքանչյուր գնորդ արդեն տարեկան կատարում է մոտ 34 պատվեր՝ 9-ով ավելի, քան մեկ տարի առաջ։ Արդյունքում, ընկերությունը 2025 թվականի 3-րդ եռամսյակում առաքել է 667.8 միլիոն պատվեր՝ +80% տարեկան աճ։ Հայաստանում պատվերների քանակն էլ աճել է՝ մոտ 40% տարեկան արտահայտությամբ։
Ընկերությունը շարունակում է զարգացնել իր լոգիստիկ ենթակառուցվածքը՝ հատկապես մարզերում։ 2025 թվականի 3-րդ եռամսյակում Ozon-ի պահեստային հարթակների ընդհանուր մակերեսը հասել է 4 միլիոն քմ-ի, իսկ պատվերների հանձնման կետերը գերազանցել են 78,000-ը, որոնց 45%-ը գտնվում են մինչև 50,000 բնակչություն ունեցող քաղաքներում և գյուղերում։ Այսպիսով՝ 2025 թվականի 3-րդ եռամսյակում յուրաքանչյուր 10 պատվերից 4-ն առաքվել է փոքր քաղաքներ և գյուղեր։
Հայաստանում Ozon-ի լոգիստիկ ենթակառուցվածքը ներառում է տեսակավորման կենտրոն և ֆուլֆիլմենթ կենտրոն Երևանում, ինչպես նաև շարունակական ընդլայնվող պատվերների հանձնման կետերի ցանց։
Ռուբլային ցուցանիշները հաշվարկվել են դրամով՝ 2025 թվականի 3-րդ եռամսյակի միջին փոխարժեքով։
Ozon-ը բազմակատեգորիա մարքեթփլեյս է՝ զարգացած լոգիստիկ ցանցով։ Ընկերությունը գործում է Ղազախստանում, Հայաստանում, Բելառուսում, Ռուսաստանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, Ադրբեջանում, Վրաստանում, ինչպես նաև Չինաստանում և Թուրքիայում։ Հարթակում ներկայացված են ավելի քան 370 միլիոն ապրանքատեսակ ավելի քան 20 կատեգորիաներում՝ գրքերից և հագուստից մինչև սննդամթերք և առողջապահական ապրանքներ։ 63 միլիոն ակտիվ գնորդ արդեն ստանում են պատվերները Ozon-ի զարգացած լոգիստիկ ենթակառուցվածքի միջոցով, որը նաև հնարավորություն է տալիս ավելի քան 600,000 ձեռնարկատերերի վաճառել իրենց ապրանքները Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։



