Նույն փոցխի վրա կանգնելու նուրբ արվեստը. Էդմոն Մարուքյան
BLOGԷդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․
Առիթ եմ ունեցել արձագանքելու ընդդիմադիր դաշտում շրջանառվող այն թեզին, թե իբր, եթե Փաշինյանը հրապարակի բանակցային փաստաթղթերը, մեծ պայթյուն տեղի կունենա և դա կլինի նրա վերջը։
Կարպիս Փաշոյանի հետ այդ թեմայի շուրջ մանրամասն խոսել ենք Platform փոդքասթի թողարկումներից մեկում, որտեղ ես նշել եմ, որ բացառում եմ նման զարգացումը։
Այնուամենայնիվ, ընդդիմադիր որոշ գործիչներ շարունակում են սխալ խաղադրույքներ անել՝ կարծելով, թե այդ փաստաթղթերի հրապարակումը դառնալու է շրջադարձային իրադարձություն։
Վստահեցնում եմ ձեզ՝ այն, ինչ առկա է այդ փաստաթղթերում, վաղուց է շրջանառվում և քննարկվում հանրային կերպով։
Բոլորն էլ գիտեն, որ եղել է խաղաղության պլան, որը մերժվել է Փաշինյանի կողմից, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել 2020 թվականի պատերազմը։ Հայտնի է նաև, որ մինչ այդ խաղաղության պլանը մերժվել է Սերժ Սարգսյանի կողմից՝ նրա իշխանության օրոք։
Այնպես որ՝ այդ հարցում ոչ Փաշինյանի, ոչ էլ Սարգսյանի դիրքը շահեկան չէ։
Կարճ ասած՝ հարգելի ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներ, հույսներդ մի դրեք Փաշինյանի դանդաղ աշխատող սկաների վրա, թե չէ կրկին նույն փոցխին եք կանգնելու։



