Անհրաժեշտ է դառնալ ՀՀ լիիրավ քաղաքացի և օգտվել բոլոր, այդ թվում՝ ընտրելու իրավունքից. Թաթոյանը՝ արցախցիներին
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Միասնության թևեր» շարժման նախաձեռնող, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է.
«Պետությունը պետք է լինի հոգատար:
«Անձնագիր ստանալու համար երեք անգամ հասել ենք Երևան, հետ եկել։ Չեն էլ հարցնում՝ գրպանդ կոպեկ կա, թե՝ չէ, 50.000-ի մենակ տաքսու փող եմ տվել»,- պատմում է Արցախից տեղահանված, այժմ Սյունիքում բնակվող մեր հայրենակիցը։
Ստացվում է՝ մեր երկրում բյուրակրատական քաշքշուկն այն աստիճանի է, որ բնօրրանից ու ունեցվածքից զրկված այս մարդիկ աշխատում են գործ չունենալ պետական մարմինների հետ և անգամ պետական աջակցության ծրագրերի համար դիմել։
Ի դեպ, Արցախի մեր հայրենակիցներից շատերը չգիտեն նաև, որ վերադարձի իրավունքը չի վերանում քաղաքացիություն ստանալու դեպքում։ Հակառակը՝ անհրաժեշտ է դառնալ ՀՀ լիիրավ քաղաքացի և օգտվել բոլոր, այդ թվում՝ ընտրելու իրավունքից»։
Հետևեք մեզ՝ այստեղ



