Տգիտությո՞ւն, թե քողարկված պրոարևմտյան ընդդիմություն. Մհեր Ավետիսյան
BLOGՀայաստանյան ընդդիմադիրները մեկը մյուսին հերթ չտալով հայտարարում են, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում, աշխարհաքաղաքական կոնտեքստ չունի, և այդ ամենը պետք է դիտարկել ներքաղաքական պայքարի շրջանակներում։ Սա աբսուրդ մտածողություն է, վտանգավոր մտածողություն է, և ես ցավում եմ, որ այն մարդիկ, ովքեր նման կերպ են մտածում, ու Հայաստանում զբաղվում են քաղաքականությամբ։
Տղերք, Հայաստանում և Հայաստանի շուրջ ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում բացառապես աշխարհաքաղաքական կոնտեքստում։ Հայաստանի և հայ ժողովրդի բոլոր ողբերգությունների անունը Արևմուտք է, մենք ունենք խնդիրներ, կորցրեցինք Արցախը, շարունակում ենք ունենալ խնդիրներ, որովհետև շարժվում ենք դեպի Արևմուտք։
Ես հասկանում եմ, որ դուք չեք ուզում բառ անգամ քննարկել Արևմուտքի հետ կապված խնդիրները, որովհետև ինքներդ էլ եք ցանկանում, որ Հայաստանը պահպանի Արևմուտքի հետ շատ լավ հարաբերություններ, Հայաստանը շարունակի երկու լարի վրա խաղալ, բայց դա անհնար է, և եթե դուք շարունակելու եք համարել, որ պետք է Հայաստանը նման քաղաքականություն վարի, ես էլ շարունակելու եմ պնդել, որ ձեր քաղաքական հայացքները նման են գործող իշխանության քաղաքական հայացքներին։
Հետևաբար դուք չեք կարող ձեզ համարել ընդդիմություն Նիկոլ Փաշինյանին, և հետևաբար բարի եղեք ազատել ընդդիմադիր դաշտը, որ Հայաստանում ձևավորվի իսկապես իրական ընդդիմություն, որը դեպի Արևմուտք գնացող իշխանություններին կսկսի հակադրել Արևմուտք չգնալ և Ռուսաստանի կողքին կանգնելու քաղաքական գիծ։
Որովհետև այն իրավիճակում, երբ Արևմուտքն ու Ռուսաստանը գեոպոլիտիկ պատերազմի մեջ են, և այդ պատերազմը հավակնում է առաջիկայում դառնալ ոչ միայն քաղաքական, այլ նաև իրական, խոսել երկու լարի վրա խաղալու մասին, խոսել գեոպոլիտիկայից դուրս Հայաստանի խնդիրները լուծելու մասին կամ տգիտություն է, կամ՝ քողարկված պրոարևմտյան դիրքորոշում։
Տղերք, դուք իսկապես մտածում եք, որ եթե դուք գնաք Արևմուտքում պատմեք, թե Հայաստանում ինչ իրավիճակ է, ինչպիսի խնդիրներ կան, Արևմուտքում պետք է ասեն․ «Բա շուտ գայիք, ասեիք, մենք այդ ամեն ինչը չգիտեինք»։ Արևմուտքում ոչ միայն գիտեն՝ Հայաստանում ինչ է կատարվում, այլ Հայաստանում շատ բաներ, որոնք կատարվում են, հենց Արևմուտքի պահանջով, և Հայաստանի Արևմուտք գնալու արդյունքում են այդ իրողությունները կատարվում։
Դուք իսկապես կամ ինքներդ ձեզ եք խաբում, կամ խաբում եք մեր ժողովրդին։
Ես ձեզ իսկապես խորհուրդ կտամ՝ կամ միացեք Նիկոլ Փաշինյանին և նրա հետ միասին Հայաստանը տարեք Արևմուտք, կամ հեռացեք քաղաքականությունից։
Ազատեք ընդդիմադիր դաշտը, որպեսզի ավելի ազնիվ և գաղափարական մարդիկ ձևավորեն նոր և հայ-ռուսական հարաբերությունները կարևորող ընդդիմություն։
1
Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBank
2
Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank
3
Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank
4
AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest
5
Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community



