Կապանում ավտոբուս է այրվել. Վարորդը վիրավոր է
SOCIETYՓրկարար ծառայությունը փետրվարի 10-ին, ժամը 16.47-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային փողոցի պղնձամոլիբդենային կոմբինատի մոտակայքում այրվում է ավտոբուս:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդ՝ 1973 թ. ծնված Մ. Հ.-ին տեղափոխել են Կապանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.00-ին, մարվել` 17.20-ին:
Պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է «ԲՈՒԱՏ» ՓԲԸ-ին պատկանող «ՊԱԶ» մակնիշի 678 TS 51 պետհամարանիշի ավտոբուսի ներսի հատվածը (մոտ 12քմ):
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers



