Մալայզիայի ափերի մոտ շրջվել է միգրանտներով նավակը. 7 մարդ զոհվել է, 13-ը՝ փրկվել
PHOTOՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մալայզիայի փրկարարները ջրից Մյանմարից յոթ միգրանտի մարմին են դուրս բերել և 13 մարդու ողջ գտել տասնյակ մարդկանցով շրջված նավակից, հայտնում է Associated Press-ը։
Նավը դուրս է եկել Մյանմարի Ռաքայն նահանգի Բութհիդաունգ քաղաքից, նավում եղել է մոտ 300 մարդ, հայտնել է Մալայզիայի Ծովային փրկարարական գործակալության առաջին ծովակալ Ռոմլի Մուստաֆան՝ հղում անելով նախնական հետաքննությանը։
Ոստիկանությունը և ծովային գործակալությունը հայտարարել են, որ ուղևորները, ենթադրաբար, բաշխվել են երեք ավելի փոքր նավակների մեջ, հենց որ նավը մոտեցել է Մալայզիային։
Ենթադրաբար, նավակներից մեկը խորտակվել է հինգշաբթի օրը Թաիլանդի հարավում գտնվող Թարութաո կղզու մոտ, և տուժածներից ոմանք քշվել են Մալայզիայի հյուսիսային Լանգքավի կղզի, հայտնել են իշխանությունները։ Դեպքի ժամանակն ու ճշգրիտ վայրն անհայտ են։
Պաշտոնյաների վկայությամբ, մյուս երկու նավակների ճակատագիրը նույնպես պարզ չէ։ Տեղական լրատվամիջոցները մեջբերում են Մալայզիայի հյուսիսում գտնվող Կեդահ նահանգի ոստիկանության պետ Աձլի Աբու Շահի խոսքերը, որն ասել է, որ փրկվածներից ոմանք ռոհինջա մուսուլմաններ են Մյանմարից, որտեղ նրանք տասնամյակներ շարունակ հետապնդումների են ենթարկվել։
Ռոմլին իր հայտարարության մեջ զգուշացրել է, որ անդրսահմանային սինդիկատներն ավելի ու ավելի ակտիվ են դառնում միգրանտների շահագործման հարցում, որոնք օգտագործում են վտանգավոր ծովային երթուղիներ։ Ծովային գործակալությունը հայտնել է, որ շաբաթ օրը փրկարարները հայտնաբերել են 10 միգրանտի և ծովից դուրս բերել մեկ կնոջ մարմին։ Կիրակի օրը հայտնաբերվել է ևս վեց մարմին, ինչպես նաև երեք ողջ մնացած մարդ, ասվում է հաղորդագրության մեջ՝ հավելելով, որ որոնողական աշխատանքների տարածքն ընդլայնվել է, և դրանք կշարունակվեն երկուշաբթի օրը։ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը տարածաշրջանային կառավարություններին կոչ է արել ակտիվացնել որոնողափրկարարական աշխատանքները և միջոցներ ձեռնարկել նման ողբերգությունները կանխելու համար։
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Դիոգո Ալկանտարայի վկայությամբ, այս տարի մոտ 5200 ռոհինջա փախստականներ եմ մեկնել վտանգավոր ծովային ճանապարհորդության, և գրեթե 600 մարդ համարվում է անհայտ կորած կամ զոհված։ Հունվարին Մալայզիայի իշխանությունները թույլ չեն տվել երկու նավի մուտքը, որոնցում եղել է մոտ 300 մարդ, որոնք ենթադրաբար ռոհինջա ցեղի մուսուլման փախստականներ էին, որոնք փորձում էին ապօրինի մուտք գործել երկիր։
Հետևեք մեզ՝ այստեղ



