Վրաստանում ձերբակալել են ադրբեջանցի քրեական հեղինակության՝ գործարարից դրամ շորթած հանցակիցներին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդու, որոնք մասնակցել են մառնեուլցի գործարարից դրամ շորթելուն, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն՝ հղում կատարելով ՆԳՆ-ին։
Քննության տվյալներով՝ մեղադրյալները գործել են քրեական հեղինակություն Էլմուրազ Մամեդովի հանձնարարությամբ, որը դատապարտված է տարբեր հանցագործությունների համար եւ հետախուզվում է Ինտերպոլի կարմիր ծանուցագրով։
Սեպտեմբերին չարագործները կրակ էին բացել ավտոպահեստամասերի խանութի վրա, որի սեփականատերը հրաժարվել էր Մամեդովին 50 հազար դոլար փոխանցել։ Առաջադրանքը կատարելու համար նրանք ստացել էին 10 հազար դոլար։
Մեղադրյալներից մեկը՝ 2007թ․ ծնված մի դեռահաս, սկզբում ձերբակալվել է մեկ այլ քրեական գործի շրջանակում։ ՆԳՆ-ի համաձայն՝ Մամեդովի պատվերով նա մահափորձ է նախապատրաստել Լագոդեխի շրջանի Քաբալի գյուղի անունը չնշած բնակչի դեմ։
Էլմուրազ Մամեդովը համարվում է ամենաազդեցիկ ֆիգուրներից մեկը Վրաստանի այն շրջաններում, որտեղ հոծ բնակվում են էթնիկ ադրբեջանցիներ։ Նրա անունը քանիցս հիշատակվել է մեքենաների հրկիզումների եւ տեղի բիզնեսի ներկայացուցիչների դեմ հարձակումների համատեքստում։ Ընդդիմադիր լրատվամիջոցները իշխանություններին մեղադրել են անգործության մեջ՝ հնարավոր համարելով, որ լոյալությունը Մամեդովին կարող է կապված լինել ընտրողների մոբիլիզացիայի գործում ունեցած նրա դերի հետ՝ ի աջակցություն կառավարող «Վրացական երազանք» կուսակցության։
Ենթադրաբար, Մամեդովի հետ կապված է եղել Միրզա Ալիեւը՝ Լագոդեխի սաքրեբուլոյի նախկին պատգամավոր կառավարող «Վրացական երազանք» կուսակցությունից, որին վերացրել են նոյեմբերի 5-ին գողական աշխարհի դեմ մասշտաբային հատուկ գործողության ընթացքում։
Հետևեք մեզ՝ այստեղ



