Ռեալի առանցքային ֆուտբոլիստներից մեկը շարք է վերադարձել
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մադրիդի «Ռեալի» ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան վերսկսել է մարզումները թիմի ընդհանուր խմբում, տեղեկացնում է AS-ը։ Սպասվում է, որ նա կհայտնվի թիմի հայտացուցակում այսօր կայանալիք դերբիի՝ «Ռայո Վալյեկանոյի» դեմ, հայտնում է armsport.am-ը:
Ալաբան վնասվածքի պատճառով բաց էր թողել «Ռեալի» վերջին չորս հանդիպումները։ Ըստ աղբյուրի՝ խնդիրն արդեն հաղթահարված է․ ուրբաթ օրը 33-ամյա պաշտպանն անցել է թիմային վարժությունների մեծ մասը։
Ակումբում նրա վերականգնման ընթացքը գնահատվում է որպես «շատ դրական»։
Լա լիգայի 12-րդ տուրի «Ռայո Վալյեկանո» – «Ռեալ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 9-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:15-ին։
Ներկայումս «Ռեալը» գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ հինգ միավորով առաջ անցնելով երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնայից»։
Հետևեք մեզ՝ այստեղ



