ՌԴ ԱԳՆ ղեկավարը բացահայտել է միջուկային փորձարկումների մասին Պուտինի կարգադրության մանրամասները
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հանրությանը կտեղեկացվի ՌԴ նախագահի հանձնարարությամբ միջուկային փորձարկումներ սկսելու նպատակահարմարության մասին առաջարկների ուղղությամբ տարվող աշխատանքի արդյունքների մասին, տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»։
«Արդյունքների մասին հանրությունը կտեղեկացվի»,- ասել է նա լրագրողներին՝ մեկնաբանելով համապատասխան թեման։
Չորեքշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել։ Պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ նպատակահարմար է համարում սկսել միջուկային փորձարկումների վերականգնման պատրաստությունը «Նովայա Զեմլյա» փորձադաշտում։
Պուտինը հանձնարարել է տեղեկություն հավաքել, վերլուծություն կատարել ՌԴ Անվտանգության խորհրդի հարթակում եւ առաջարկություններ ներկայացնել միջուկային զենքի փորձարկումների պատրաստման աշխատանքի հնարավոր սկսման մասին։
Հետևեք մեզ՝ այստեղ



